Հայտնի են երկրի վրա ամենախելացի կենդանիները
Հետազոտության շրջանակներում գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե որոնք են Երկրի վրա ամենախելացի կենդանիները։ Այս մասին մասնագետները հայտնել են պրոֆիլային պարբերականում հրապարակված իրենց հոդվածում, հաղորդում է Dni24 –ը։
Գիտնականները հետեւել են կենդանիների հաղորդակցական ունակություններին, քանի որ դրանք ամբողջական պատկերացում են տալիս կենդանու մտավոր ունակությունների մասին։ Պարզվել է, որ ամենազարգացած մտավոր ունակություններ ունեն կապիկները՝ գորիլաները, շիմպանզեները եւ այլն։ Բանն այն է, որ այդ կենդանիները տարբերում են մարդու խոսքը եւ կարող են շփվել մարդկանց հետ։
Ամենազարգացած կաթնասուններից են դելֆինները։ Այդ կենդանիները կարող են մինչեւ 14 հազար ձայներ արձակել, նրանք ունենա նաեւ հույզերի ու զգացմունքների որոշակի ոլորտ, որը պատասխանատու է պատասխանատվության համար։Դա նշանակում է, որ դելֆինները կարող են օգնել դժվարին կացության մեջ հայտնված իրենց ցեղակիցներին։
Երկիր մոլորակի ամենախելացի կենդանիների վարկանիշում են հայտնվել նաեւ փղերը։ Կենդանաբանների կարծիքով, նրանց դոփյունը մեծ սոցիալական նշանակություն ունի։
Բավական բարձր մտավոր հատկություններով են օժտված շներն ու կատուները։ Կատուները շատ խորամանկ կաթնասուններ են համարվում, իսկ շները մաթեմատիկա սովորելու ունակություն ունեն։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է