Վրաստանում վերսկսվել են նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերը
Վրաստանի կինոթատրոններում վերսկսվել են «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) վրաց-շվեդական ֆիլմի պրեմիերայի դեմ բողոքի ցույցերը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական առաջին ալիքին, բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Թբիլիսիի կինոթատրոններից մեկի մոտ, ի տարբերություն նախօրեի, մտադիր չեն գրոհել կինոթատրոնը: Նրանք ոչ մեծ խմբով կանգնած են մուտքի մոտ՝ ցուցադրելով «Կանգնեցրեք ԼԳԲՏ քարոզչությունը Վրաստանում», «Միասեռականությունը մեղք է և պաթոլոգիա» գրություններով պաստառներով:
Նշվում է, որ իրավիճակը հանգիստ է նաև Բաթումի կինոթատրոնի մոտ: Հանդիսականը ազատ մոտենում է մուտքին, սակայն ցուցադրման սրահ են մտնում միայն մանրակրկիտ ստուգումից հետո:
Կինոթատրոնների մոտակայքում հերթապահում են ոստիկանական ջոկատները, հրշեջները և շտապ օգնության հաշվարկները:
«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը նկարահանվել է 2019-ին ռեժիսոր Լևան Ակինի կողմից: Այն արդեն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը պատմում է պարողի` իր մրցակցի հանդեպ տածած սիրո մասին: Ժապավենը «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո