Մերկելն աջակցություն է հայտնել ՊՆ ղեկավարին՝ Բունդեստագում սկանդալների շարքից հետո
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուա ֆոն դեր Լյայենը, ով զինված ուժերում մի շարք սկանդալների պատճառով հայտնվել է քննադատությունների տարափի ներքո, կարող է վստահ լինել կառավարության կողմից աջակցության հարցում։ Այս մասին Բեռլինում մամուլի ասուլիսի ժամաանկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Ֆոն դեր Լյայենը փորձում է կատարվածի վրա լույս սփռել Բունդեսվերի շարքերում, եւ ես ճիշտ եմ համարում, որ նա մատնանշում է թերությունները։ Նաեւ տարօրինակ եմ համարում, որ նրա հասցեին կշտամբանքներ են հնչում վճռական գործողությունների պատճառով», - ասել է նախարարների կաբինետի ղեկավարը։
«Նա օգտվում է ցանկացած աջակցությունից, որն անհրաժեշտ է, որպեսզի հստակեցնի բոլոր հանգամանքները եւ ընդունի համապատասխան միջոցառումները», - նշել է Մերկելը։
Ապրիլի 27-ին պարզ է դարձել, որ գերմանական բանակի կադրային զինծառայողը մեկ տարի շարունակ իրեն որպես փախստական է ներկայացրել։ Նա հակված էր աջարմատական հայացքներին եւ, ինչպես ենթադրում է դատախազությունը, Գերմանիայի տարածքում ահաբեկչություն է նախապատրաստելիս եղել։
NEWS.am


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը