ԵՄ դեսպան. Հուսով եմ, որ Հայաստանի հետ համաձայնագիրը աշնանը կստորագրվի
Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագելուն պատրաստ կլինի աշնանը: Այս մասին նա հայտարարեց մայիսի 8-ի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Դեսպանի խոսքով՝ ներկայումս փորձագետները ստուգում են իրավաբանական եւ տեխնիկական բոլոր ուղղությունները: Նա հավելեց, որ ԵՄ-ն անհամբերությամբ է սպասում այս համաձայնագրի կնքմանը, որը ԵՄ-ի եւ Եվրասիական միության անդամի միջեւ ամենահավակնոտ փաստաթուղթն է:
Դեսպանի կարծիքով՝ համաձայնագիրը որակապես նոր է այն բանի համեմատությամբ, որը ԵՄ-ը արել է Հայաստանի հետ հարաբերություններում:
Սվիտալսկին նշեց, որ համաձայնագիրը պետք բավարարի Հայաստանի եւ Եվրամիության հետաքրքրությունները: «Համաձայնագրերը հնարավորություններ են տալիս, բայց մենք ինչպես այն կօգտագործենք, կախված է մեզնից»,- նշեց դեսպանը:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը