Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան Մամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Մենք ազգովին հռչակեցինք Հայաստանի և Արցախի անկախությունը. Սեյրան Օհանյան

Ազգային տոնացույցում ինձ համար երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն. սեպտեմբերը, երբ մենք ազգովին հռչակեցինք Հայաստանի և Արցախի անկախությունը, և մայիսը, որովհետև չլինեին մայիսյան հաղթանակները, չէր լինի և այն ազատ, անկախ հայրենիքը, որի մասին երազում էինք բոլորս:
Այսօր հայ ժողովուրդը հերթական անգամ տոնում է մայիսյան փառահեղ հաղթանակները՝ Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը:
Առաջնահերթորեն շնորհավորանքներս ուզում եմ հղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Նա է մեր ժողովրդի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը, իսկ նրա ակունքներում մեր կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատներն էին, որ պայքարի էին ելել՝ տոգորված հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրումով, հայրենիքը փրկելու կամքով ու վճռականությամբ, և իզուր չէ, որ Մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում:
Ես առանձնահատուկ սիրով, ջերմությամբ և հպարտությամբ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենապատասխանատու, ամենադժվար, ամենապատվաբեր տարիները: Պաշտպանության բանակը արդեն մեկ քառորդ դար կարողանում է պատվով լուծել իր առջև դրված նույնիսկ ամենավտանգավոր խնդիրները՝ ամենաբարդ պայմաններում և ամենասուրբ հողի վրա:
Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը, ինձ համար թանկ են պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հրամանատարի կյանքն ու առողջությունը: Եվ այսօր էլ չափազանց կարևորում եմ այն ազնիվ նվիրումը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնելով ամենօրյա քրտնաջան, լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահում մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված ու սրբացած հողը:
Խոնարհվում եմ այն քաջ հայորդիների շիրիմներին, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի փրկության զոհասեղանին՝ Արցախյան գոյամարտի առաջին օրերից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր:
Բոլորին անխտիր՝ հավերժ փառք և խոնարհում:
Ես այսօր խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր պապերին ու հայրերին, որոնց սխրագործությունները արտացոլվել են մեր հաղթանակներում, և շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, ազատամարտիկներին, երկրապահներին, Ազգային բանակի զինվորներին ու սպաներին, ողջ հայ ժողովրդին, որովհետև, ըստ էության, հաղթել է ժողովուրդը...
Թո´ղ մեր զինվորը ամուր ու անփորձանք լինի: Թո´ղ հայոց սահմանները անառիկ լինեն: Թո´ղ մեր ժողովուրդը ապրի այն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով, որին արժանի է: Եվ թող իրականություն դառնան ուժեղ, արդար, պաշտպանված Հայրենիք ունենալու մեր ամենանվիրական երազանքները:

Գրել է Ֆեյսբուքի իր էջում ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը