Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ է հանձնվել 9 բողոք
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 9 բողոք է հանձնվել ՄԻԵԴ։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ 5-6-ը գրանցված են, բայց առայժմ չեն գտնվում հաղորդակցման փուլում։ Եվս մեկ պրոցես կապված է ՍԴ դիմելու հետ։ Ազգային գործընթացի մասնակիցներին ժամանակ է տրվել մինչեւ նոյեմբերի 19-ը, որպեսզի դիրքորոշում ներկայացնեն։ Մինչեւ նոյեմբերի 12-ը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարծիք ներկայացնեն։ «Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչեւ ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- նշել է Արամ Օրբելյանը։
Այս առնչությամբ նա ընդգծել է, որ ՄԻԵԴ որոշումը անհրաժեշտ է կատարել։ «Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ։ Հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, եւ որոշումները կկատարվեն առանց հարկադրման միջոցների»,- ավելացրել է փաստաբանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ