Առնվազն 80 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում
Առնվազն 80 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում նավի խորտակման հետևանքով, հայտնում են նրանց փրկված ընկերները՝ շուրջ 40 հոգի, ովքեր հասել են իտալական Սիցիլիա կղզու Պոցալո նավահանգիստ: Այս մասին գրում է ANSA լրատվական գործակալությունը:
120 հոգի տեղափոխող նավը լիբիական ափից հեռանալուց կարճ ժամանակ անց ամբողջովին ջրով է լցվել, և բոլոր փախստականները հայտնվել են բաց ծովում: Սակայն նրանց միայն մեկ երրորդն է կարողացել սպասել օգնության ժամանմանը:
Սիցիլիայի ծովափնյա փրկարարների վստահեցմամբ՝ միայն վերջին մի քանի օրերի ընթացքում նրանք շուրջ 3 հազար ներգաղթյալի կյանք են կարողացել փրկել: Նրանց թիվը 40 տոկոսով աճել է՝ համեմատած անցյալ տարի այս նույն ժամանակամիջոցում Իտալիա ժամանած միգրանտների թվի:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը