«150 ժամը լրացել է, սակայն ահաբեկիչները դեռ այնտեղ են». Էրդողանը պատրաստվում է Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացման հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
«Լրացել է 150 ժամը, որը նշված էր Ռուսաստանի հետ հուշագրում, սակայն ահաբեկիչները դուրս չեն եկել այդ գոտուց: Նրանք դեռևս հարձակվում են, իսկ «Սիրիայի ազգային բանակ»-ը պատասխանում է նրանց: Այսօր նրանք 11 զոհ ունեն: Մենք, ինչ է, լռե՞նք: Մենք, իհարկե, կպատասխանենք և հաջողությամբ կավարտենք սա: Ես մտադիր եմ այս հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո