Ժան–Մարի Լե Պեն. «Իմ դուստրը համապատասխան թեկնածու չէ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար»
«Ազգային ճակատի» նախկին առաջնորդ Ժան–Մարի Լե Պենը, ով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի հայրն է, կասկած է հայտնել, որ իր դուստրը հարմար թեկնածու է նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Այս մասին նա ասել է «The Sunday Times»–ին տված հարցազրույցում։
"Նա հաստատակամ է, դրանում նրա նմանը չկա։ Սակայն նաեւ այլ հատկանիշներ են անհրաժեշտ»,– հայտարարել է նա։
Լե Պենը ավելացրել է, որ հիասթափված է այն բանից, թե ինչպես է իր դուստրը վարել բանավեճերը «Հառաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մաքրոնի հետ։ Նրա խոսքերով, Մարինը զուր է «անցել անձնական հարթության», որպեսզի մրցակցի վրա հոգեբանական ճնշում գործադրի։
«Ազգային ճակատի» նախկին առաջնորդը նաեւ քննադատել է Մարին Լե Պենին այն բանի համար, որ վերջինս խորհուրդ չի հարցրել իրենից նախընտրական կամպանիայի վերաբերյալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է