Օրհան Փամուքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին. ճիշտ ասելն այն ամենն է, ինչ ես կարող եմ
Հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը ժամանել է Շարժայի էմիրություն՝ մասնակցելու գրքի տոնավաճառին։ Իրադարձությունը բոլոր առումներով պատմական է եւ նշանային։ Քիչ է, որ թուրք հեղինակը չի վախենում ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունն Էրդողանի քաղաքականությունից, ելույթ ունենալով, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, դեռ չի էլ թաքցնում աշխարհիկ մտածելակերպը, գրում է «ՄԿ»-ն։
Ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ Փամուքի քաղաքական հայացքներն ու այն հետապնդումները, որոնք նա ենթարկվել է տեղի ազգայնականների կողմից, երբ հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Թուրքիայում սպանվել է երեսուն հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ»։ Գրողն ինքը իրեն խիզախ չի համարում, այլ պարզապես ասում է այն, ինչ մտածում է։
«Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտ են նստում։ Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, եւ ճիշտ ասելն այն ամենն է, ինչ կարող եմ»։
Այս խոսքերի վրա դահլիճը պայթեց ծափերից։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է ավելի քան մեկուկես միլիոն հայերի բնաջնջման մեղադրանքներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ խիստ ցավագին է արձագանքում Արեւմուտքի քննադատությանը Հայոց ցեղասպանության հարցում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ