Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի են գնդակահարել
Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի են գնդակահարել:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 3-ի գիշերը Բիլյասուվար գյուղի մերձակայքում, հայտնում է minval.az-ը: Սահմանախախտը չի կանգնել օդ կատարված նախազգուշական կրակոցից հետո, փորձել է փախչել Իրանի ուղղությամբ: Սահմանապահները ստիպված էին կրակոցներ արձակել սահմանախախտի վրա, նա մահացել է ստացած վնասվածքներից: Զննելիս սահմանախախտի պայուսակի մեջ հայտնաբերվել է 12 կգ 340 գրամ թմրանյութ, «Pietro Beretta» 1 ատրճանակ, 8 փամփուշտով 1 փամփշտակալ:
Որպես կասկածյալ ձերբակալվել են նաեւ Բիլյասուվարի բնակիչ Էլգյուն Հասանովը (1991 թվականի ծնված) եւ Մինգյաչեւիրի բնակիչ Նասիրզադե Օրհանը (1995 թվականի ծնված), որոնք ծրագրել էին «Նիվա» (99-FC-999) ավտոմեքենայով դիմավորել սահմանախախտին: Պարզել են, որ սահմանախախտը Ջալիլաբադի շրջանի բնակիչ Թուրալ Ամիրովն էր (1994 թվականի ծնված): Նա հոկտեմբերի 31-ին անցել էր Իրանի տարածք:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո