Ֆրանսիան արգելել է անազատության մեջ պահել դելֆիններին
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես արգելել են դելֆիններին եւ կետադելֆիններին անազատության մեջ պահել, տվյալ հրամանը արձակել է շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Սեգոլեն Ռուայալը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ըստ օրենքի նաեւ արգելվել է դելֆինների եւ հասարակության անմիջական շփումը դելֆինարիումներում։ Բացի այդ, լողավազաններում, որտեղ պահվում են դելֆինները այժմ արգելվում է քլորացված ջրի օգտագործումը։
Նշվում է, որ Ռուայալը առաջնորդվել է այն տվյալներով, որ անազատության մեջ պահվող դելֆիններին սեդատիվ նյութեր են տալիս։
Դելֆինարիումների տերերը դժգոհ են նախարարի որոշումից, եւ հայտարարում են, որ իրենց հաստատությունները այսպիսով կարող են վերանալ։ Մասնավորապես, նրանք նշում են, որ ըստ նոր կանոնակարգի, իրենք ստիպված են լինելու մեծացնել իրենց լողավազանների տարածքը մոտ երկու անգամ։
Բնապահպանները, իրենց հերթին, ողջունել են նախարարի որոշումը, ասելով, որ դա Ֆրանսիայի համար «պատմական առաջընթաց է»։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է