Սաուդյան Արաբիայի կանայք առանց խնամակալների համաձայնության բուժում ստանալու իրավունք են ստացել
Սաուդյան Արաբիայում հրատարակվել է հրամանագիր, որի համաձայն, կանայք հնարավորություն են ստանում օգտվել որոշ պետական ծառայություններից՝ առանց խնամակալների՝ հոր, ամուսնու, կամ մեկ այլ տղամարդ ազգականի համաձայնության։ Նոր հրամանագրով կանանց իրավունք է տրվում ինքնուրույն հոսպիտալիզացվել, նաեւ դիմել ոստիկանություն, հայտնում է Daily Mail–ը։
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները սահմանափակ են՝ մասնավորապես այդ երկրում կանանց արգելվում է մեքենա վարել։ Կանանց հիմնական քաղաքացիական իրավունքներ տրամադրելու գործընթացը Սաուդյան Արաբիայում սկսվել է 2011-ին։ Սակայն, Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով, որոնք հրապարակվել են 2016-ին, Սաուդյան Արաբիան վերջից չորրորդ տեղում է գտնվում գենդերային հավասարության ցուցանիշով (141-րդ տեղը 144 երկրների շարքում)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է