Ուրալում էգ թութակը վրեժ է լուծում բոլոր կանանցից՝ իրեն ընկերոջից բաժանած տիրուհու պատճառով
Եկատերինբուրգի կոնտակտային կենդանաբանական այգում հայտնվել է կնատյաց կակադու։ Շպիլկա անունով էգ թութակը ագրեսիվ է վերաբերվում բոլոր կանանց՝ կրծում է նրանց մատները, հարձակվում է նրանց վրա եւ կատաղի ձայներ է արձակում, երբ նրանք մոտենում են վանդակին։ Տղամարդկանց նկատմամբ նա շատ սիրալիր է. երբ նրանք մոտենում են իր վանդակին, նրանց հետ նա նույնիսկ պարում է երաժշտության տակ եւ թույլ է տալիս, որ իրեն շոյեն։
Այգու աշխատակիցները նույնիսկ ցուցանակ են կախել նրա վանդակի վրա. «Կանայք, մատները ներս չմտցնել»։ Երբ կրծոտված կանանց քանակը գերազանցել է մի քանի տասնյակը, կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են պարզել, թե որն է կանանց նկատմամբ թութակի այսչափ ատելության պատճառը։

Թութակի նախորդ տերը պատմել է նրա սիրո ողբերգական պատմությունը։ Պարզվում է, նման վարքի պատճառը թռչունի խորը հոգեկան ցնցումն է. նախկինում նա ապրել է վանդակում իր զուգընկերոջ հետ՝ Խաբարովսկում, ամուսնական զույգի բնակարանում։ Մի քանի տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները բաժանվում են, եւ կինը, ամուսնուն լքելիս, իր հետ է տանում Շպիլկայի «ամուսնուն»։ Դրանից հետո էգ կակադուն ընկնում է խորը ընկճախտի մեջ. պոկոտում է իր փետուրները եւ սկսում է հարձակվել տանտիրոջը հյուր եկող բոլոր կանանց վրա։
Կես տարի առաջ, կոտրված սրտով փետրավոր «կնոջը» տեղափոխել են Եկատերինբուրգի կոնտակտային կենդանաբանական այգի։ Այստեղ նա կամաց–կամաց սկսել է վերականգնվել, փետուրները նորից աճել են, սակայն կանանց նկատմամբ ատելությունը մնացել է մինչ օրս։
–Սկզբում նա սիրաշահելով դեպի իրեն է բերում նրանց, իբր ուզում է, որ իրեն շոյեն, իսկ երբ կանայք ձեռքը մտցնում են վանդակի մեջ, Շպիլկան ամբողջ ուժով հարձակվում եւ կրծում է մատը,– պատմում է այգու աշխատակիցը։ Երբ նույն բանը տղամարդն է անում, նա շատ ուրախ եւ գոհ է լինում։ Նա նույնիսկ պարում է տղամարդկանց հետ։
Այգու աշխատակիցներն այժմ թութակի համար զուգընկեր են փնտրում, ով կսփոփի նրան եւ մոռանալ կտա հին «վերքերը»։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը