ԱՄՆ-ը չի պատրաստվում վերահսկել ռուսական նավահանգիստները
Տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է վերահսկել Պրիմորյեի ռուսական նավահանգիստները` դա հիմնավորելով ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, իրականության չեն համապատասխանում: Հաղորդագրությունը, որի մասին դուք հիշատակում եք, արժանահավատ չէ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր աղբյուրը:
Գործակալության զրուցակցի տվյալներով` օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում նավահանգիստների եւ դրանց օպերատորների նկատմամբ, եթե նրանք չեն կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Վանինոյի, Նախոդկայի եւ Վլադիվոստոկի ռուսական նավահանգիստները հիշատակվում են օրինագծի 205-րդ հոդվածում` Չինաստանի, Իրանի եւ Սիրիայի նավահանգիստների հետ միասին:
Հոդվածը ենթադրում է, որ «այդ դրույթի ուժի մեջ մտնելուց առնվազն 180 օր անց եւ ապա յուրաքանչյուր տարի հինգ տարվա ընթացքում, նախագահը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովին զեկույց կներկայացնի»: Յուրաքանչյուր զեկույցում պետք լինեն «կոնկրետ եզրակացություններ հետեւյալ նավահանգիստների եւ օդանավակայանների վերաբերյալ», որից հետո թվարկվում են Սիրիայի, Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի նավահանգիստները:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը