Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծը Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան Զբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես  Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին Նոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

ՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը
Կարծիք

Վանաձորի նախկին ղեկավարի վերաբերյալ Ոստիկանության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը

Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված եւ տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որեւէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական եւ փաստական հիմնավորումներից,եւ բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային եւ միակողմանի աշխատանքի արդյունքն է: Այս ամասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Խոսելով իրավական համակարգում առկա արատավոր երեւույթների բացասական ազդեցության մասին՝ այս դեպքում եւս պետք է հստակ շեշտադրել եւ իր կարեւորությամբ առանձնացնել ու ընդգծել Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաեւ մի շարք այլ միջազգային եւ ներպետական իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի ոտնահարման հանգամանքը:

ՀՀ ոստիակնության կողմից ներկայացված տեսանյությում եւ պաշտոնական մեկնաբանություններում առկա է ակնհայտ ապատեղեկատվություն:

Ընդ որում առկա են անվերապահ հիմքեր միանշանակորեն պնդելու, որ ՀՀ ոստիկանությունը գործել է չարամտորեն եւ կանխակալ, քանի որ նրա տիրապետման ներքո գտնվող ապացույցներն անհերքելիորեն փաստում են, որ բացակայում է որեւէ հիմք քրեական գործ հարուցելու, առավել եւս նման հաղորդագրություն տարածելու համար:

Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման անավարտ` կիսակառույց շինությունների օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացվել է տվյալ պահին գործող օրենսդրությանը համապատասխան, ինչի վերաբերյալ ապացույցներն առկա են կամ առնվազն պետք է առկա լինեն ոստիկանությունում:

Այսպես` գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով գույքի գնահատում իրականացնելուց հետո, որն իրականացվել է անհատ գնահատողի կողմից (ապացույցներն առկա են):

Այնուհետեւ` համայնքի ավագանու կողմից որոշում է կայացվել գույքը` գնահատված արժեքով, աճուրդի միջոցով, օտարելու մասին եւ կրկնակի աճուրդում հաղթող ճանաչված` առավելագույն գումար առաջարկած անձի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:

Եթե ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցուցաբերեին փոքր-ինչ անկողմնակալություն եւ պրոֆեսիանալիզմ, ապա միանշանակ կհամոզվեին, որ համայնքի ղեկավարի ազդեցությունը տվյալ գործընթացին եղել է բացառապես ֆորմալ, քանի որ համայնքի ղեկավարը չուներ ոչ գույքը գնահատելու, ոչ էլ առավել եւս այն օտարելու լիազորություն, այլ ընդամենը կատարել է ավագանու հանձնարարությունը:

Ինչ վերաբերում է հրապարակման այն հատվածին, որ համայնքի ղեկավարը ավագանու մեկ այլ որոշման հիման վրա օտարել է խողովակներ, որոնք հայտնաբերվել են քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղում, ապա այստեղ ոստիկանությունն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է հրապարակել, ինչն ուղղակիորեն վկայում է փաստերը կանխամտածված ձեւով խեղաթյուրելու մասին, քանի որ նախ` ի սպառ բացակայում է որեւէ հիմք հայտարարելու, որ համայնքի ղեկավարի կողմից օտարվել են ինչ-որ խողովակներ, բացի այդ տվյալ ընկերությունում առկա խողովակները ձեռք են բերվել Հանրապետության տարբեր տարածքներում գործող տնտեսավարողներից, իսկ ձեռք բերման փաստաթղթերը նույն ոստիկանության առաջին իսկ պահանջով անմիջապես տրամադրվել են վերջինիս, սակայն անհասկանալիորեն հրապարակվում է, թե իբրեւ դրանց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են: Այս մոտեցումը խիստ մտահոգիչ է, քանի որ ուղղակիորեն վկայում է անգամ անմիջականորեն ընկերության կողմից իրենց տրամադրված ապացույցների խեղաթյուրման միջոցով խիստ ուղղորդված եւ կողմնակալ քննություն կատարելու (ավելի ճիշտ չկատարելու) եւ հանրությանը սուտ տեղեկատվություն հրամցնելու հանգամանքի մասին:

Ամբողջ վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցները ակնհայտ ուղղորդված գործողություններ են իրականացնում` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով: Թե ինչով են պայմանավորված նման գործողությունները, կարծում ենք մոտ ապագայում հնարավոր կլինի պարզել»,-նշել է նա: