Որտե՞ղ է Քոչարյանի չորս միլիարդ դոլարը․ իշխանությունները արդեն պատասխանը գիտեն
Politik.am-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ իր բազմաթիվ ելույթներում խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ահռելի կարողության մասին։ Փաշինյանը հանրությանը համոզում էր, որ այդ կարողությունը անցնում է 4 մլրդ դոլարը, ավելին, նա համոզված էր, որ իրենց իշխանության գալու դեպքում այդ ամենը կվերադարձվի պետությանը։
Այսօր արդեն գրեթե երկու տարի է Փաշինյանը իշխանության գլուխն է։ Նա այս ընթացքում հրահանգել է ամեն կերպ փնտրել և գտնել առեղծվածային 4 մլրդ դոլարը։ Իրավապահները արդեն երկու տարի է ջանք չեն խնայում, բայց դեռևս արդյունքի չեն հասել։
Մեր տեղեկություններով Հայաստանի անունից հարցումներ են ուղարկվել ավելի քան 120 պետության, որպեսզի տեղեկություններ ստանան Քոչարյանի և նրա ընտանիքի անդմաների ունեցվածքի վերաբերյալ, որը կարող է գտնվել այդ երկրների տարածքում։ Բոլոր այդ պետություններից Փաշինյանին չբավարարող պատասխաններ են եկել։
Ստացվում է, որ իշխանությունների համար արդեն իսկ պարզ է, որ 4 մլրդ դոլարի կարողության մասին Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները հեքիաթի ժանրից են եղել, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացնում, որպեսզի չդադարեն բացասական խոսակցությունները Քոչարյանի անձի շուրջ»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ