ԱՄՆ-ն կորցնում է առաջատարությունը․ ԵՄ դիվանագիտության ղեկավար
ԱՄՆ-ն կորցնում է առաջատարությունը, իսկ ԵՄ-ն, հակառակը, դառնում է հուսալի գործընկեր համաշխարհային խնդիրների լուծման ոլորտում։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«ԵՄ-ն հնարավորություն ունի զբաղեցնել հուսալի ու ուժեղ գործընկերոջ դիրքերը համաշխարհային խնդիրների լուծման գործում այնպիսի ոլորտներում, որտեղ Վաշինգտոնը կորցնում է իր առաջատարությունը»,- հայտնել է նա մայիսի 5-ին Իտալիայում մամուլի ասուլիսի ժամանակ։
Մոգերինիի խոսքով իր վերջին ասիական շրջագայության ընթացքում, որից վերադառնալիս նա այցելել էր Մոսկվա, ինքը լսել էր նույն ազդանշանը՝ Բրյուսելի հետ ավելի սերտ համագործակցության մասին՝ ընդ որում ոչ միայն տնտեսության ու առեւտրի ոլորտում, այլեւ անվտանգության ու տարածաշրջանային ճգնաժամերի հարցում՝ Սիրիայում, Կորեական թերակղզում,Աֆղանստանում ու Պաղեստինում։
Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիության մասին հարցին՝ Մոգերինին հայտնել է,որ «եվրոպական ճանապարհը սադրանքների հետ խաղալը չէ» ։
«Մարդիկ ուզում են աշխատել ԵՄ-ի հետ, ոչ թե որովհետեւ նրանք սիրում են մեզ, այլ որովհետեւ գիտեն, թե ինչ կարելիէ մեզնից ակնկալել, իսկ այս աշխարհքաղաքական պահին կանխատեսելիությունը դառնում է հավելյալ արժեք»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է