Էյֆելյան աշտարակի վրա Լե Պենի դեմ ուղղված պաստառ են կախել
Greenpeace համաշխարհային բնապաշտպան կազմակերպությունը Փարիզի կենտրոնում «Ազգային ճակատ» կուսակցության եւ նրա առաջնորդ՝ նախագահի թեկնածու Մարին Լե Պենի դեմ ուղղված ակցիա է կազմակերպել։
Կազմակերպության ակտիվիստները մեծ չափսերի, դեղին պաստառ են կախել Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա։
Կարգախոսն, ըստ էության, կոնկրետ Լե Պենի դեմ որևէ բողոք չի արտահայտում, այն ընդամենը Ֆրանսիայի ազգային կարգախոսն է. «Ազատություն։ Հավասարություն։ Եղբայրություն» (Fraternite. Egalite. Liberte)։
Սակայն ակցիայի կազմակերպիչները Twitter-ում պարզաբանել են, որ այդպիսով ցանկանում են պաշտպանել ազգային արժեքները Լե Պենի «սպառնալիքից»։
«Ազատություն։ Հավասարություն։ Եղբայրություն։ Թույլ չենք տա «Ազգային ճակատին» սպառնալիքի տակ դնել մեր արժեքները»,– գրել են ակտիվիստները։
Ակցիային մասնակցել են Greenpeace-ի 12 ակտիվիստներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է