Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին:
Հատուկ քննչական ծառայության /ՀՔԾ/ կողմից «Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացնելու» առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված դատավարական և նյութական խախտումները բազմաթիվ և տարաբնույթ են: Վարույթ իրականացնող մարմնի և դատարանի կողմից թույլ տրված սխալների նման առատության պայմաններում առանձնակի է նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հակասահմանադրականությունը:
Այսպես՝ ՀՔԾ կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Արա Բաբլոյանին վերագրվող հանրորեն վտանգավոր գործողության կարևորագույն տարր է հանդիսանում է 2002 թվականին ընդունված «Ազգայն ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված պայմանների դիտավորյալ շրջանցումը: Եվ դա այն դեպքում, երբ խնդրո առարկա հարցի վերաբերյալ բոլոր հայտարարությունները տարածելիս և արձանագրությունները կազմելիս Արա Բաբլոյանը ղեկավարվել է ոչ թե նշված իրավական ակտով, այլ` 2016 թվականին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
Բացի այն, որ Արա Բաբլոյանն իրավացի է, քանի որ նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է 2016 թվականին ընդունված «Ազգայն ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, ոչ թե 2002 թվականին ընդունված նորմատիվ իրավական ակտը /ինչն իմ մեկնաբանությունը չէ, այլ սևը սպիտակի վրա արձանագրված փաստ/,ՆԱԵՎ, Արա Բաբլոյանը որպես իրավակիրառ սուբյեկտ որոշել է նշված հարաբերություն նկատմամբ կիրառել 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
Նշված նորմից բխում է, որ ինչպես քվեարկության, այնպես էլ՝ պատգամավորի կողմից իր սահմանադրաիրավական կարգավիճակից բխող որևէ կարծիքի համար պատգամավորը, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահը երբևէ չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Եթե Արա Բաբլոյանի կարծիքով նշված իրավահարաբերություն նկատմամբ կիրառելի էր 2016 թ. ընդունված սահմանադրական օրենքը, ապա գործառութային անձեռնամխելիության ուժով նա չի կարող որևէ քրեական գործի շրջանակներում ենթարկվել քրեական հետապնդման իր կիրառած ակտի փոխարեն որևէ այլ իրավական ակտ կիրառելու, որևէ այլ իրավական ակտի պայմանները խախտելու կամ շրջանցելու փորձի համար:
Հետևաբար՝ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է շուտափույթ վերացվի՝ վերականգնելով սահմանադրականությունը:
Հ.Գ. Arsen Babayanը քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի»:
Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության…


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս