Արսեն Թորոսյանը պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և «Դոն Պիպոյի» շահերը. Դավիթ Սանասարյանը փակագծեր է բացում (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում: Նա ակտիվորեն պաշտպանում էր գործարար Սամվել Ալեքսանյանի և Արթուր Ասատրյանի ( հայտնի է «Դոն Պիպո» մականվամբ) շահերը: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ «Դոն Պիպոյի» քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է»,– խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին ասել է Դավիթ Սանասարյանը։
«Մեր գրագրության մեջ շատ հստակ երևում է, որ Թորոսյան Արսենն ասում է՝ իմ աշխատողներին պատկանող կազմակերպությունն է, և ես իրեն պատասխանում եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է, բայց օրինականության խնդիր գոյություն ունի։ Ես սպասում եմ՝ երբևէ Արսեն Թորոսյանը գալու է դատարան՝ ես շատ կոնկրետ հարցեր ունեմ Արսեն Թորոսյանին։ Մեր նամակագրությունն ընդունվեց որպես փաստ», - ավելացրել է Դավիթ Սանասարյանը։
Ըստ նրա՝ իր դեմ քրեական հետապնդման որոշումը կայացվել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչը չի նշանակում հենց ֆեդերացիայի տարածքում։ «Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում։ Արսեն Թորոսյանը այլ մոտիվներ կարող էր նաև ունենալ, որովհետև ՊՎԾ-ն պլանավորել էր, և ես իրեն տեղեկացրել էի, որ մենք շատ ակտիվորեն ուսումնասիրելու ենք Առողջապահության նախարարության և նրա ենթակա մարմինների ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը և այլն։ Սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ», - ընդգծել է Դավիթ Սանասարյանը։
Մանրամասները դիտեք սկզբնաղբյուր կայքում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո