Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախարար Մնացականյանի կողմից հարցազրոյցի ընթացքում հնչեցված պատասխանների առնչությամբ աղմուկն ինձ համար անհասկանալի է։
Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ արդեն 10 տարի՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետի, որն ունակ և ի զորու է իր պատասխաններով ցանկացածի «պորտը դնել տեղը»։
Բայց նրան քննադատողները բաց են թողնում մի հույժ կարևոր հանգամանք. Մնացականյանն այդ հարցազրույցին ներկայացնում էր ոչ թե իր անձնական, այլ Հայաստանի այսօրվա իշխանության պաշտոնական դիրքորոշումը Արցախի հակամարտության վերաբերյալ։
Չեմ հավատում, թե նա այլ իրավիճակում և այլ վարչապետի ղեկավարման պայմաններում այդպիսի թերի և վիճահարույց պատասխաններ տար լրագրողի սուր հարցերին։
Արցախի հարցում Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ