«Թավշյա» իշխանության «խաղաղասիրությունը»
ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը BBC-ին հայկական դիվանագիտական մտքի վատագույն դրսևորումներից էր։ Հնչում էին ասիմետրիկ ու անհամարժեք պատասխաններ մեր դեմ ուղղված հարցերին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ամենավտանգավորն այն է, որ նախարարը ոչ թե փորձեց շտկել Նիկոլ Փաշինյանի սխալ հայտարարությունները և միջազգային մամուլով հստակեցնել մեր դիրքորոշումը, այլ դեռ մի բան էլ խորացրեց կասկածները, որ պաշտոնական Երևանը որդեգրել է դեպի փակուղի և պատերազմ տանող «խաղաղասիրական» քաղաքականություն։
1. Ալիևը խոսում է «Ղարաբաղը Ադրբեջան է։ Եվ բացականչական նշան» տարբերակով, իսկ Մնացականյանը հարցազրույցի ժամանակ խոսում է միայն Արցախի կարգավիճակի և անվտանգության մասին՝ այդպես էլ հստակ չձևակերպելով, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք և Արցախի կարգավիճակը պետք է լինի անկախ Ադրբեջանի կազմից դուրս։
2. Ալիևը խոսում է այն մասին, որ խնդիր է դրել ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ, իսկ Մնացականյանը երկրորդում է Փաշինյանին՝ ասելով, որ հակամարտության լուծման տարբերակը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։
Հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է այն լուծումը, որը պետք է բավարարի բացականչական նշանով ավարտվող «Ղարաբաղը Ադրբեջան է» հայտարարություն անողին ու «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացողին։ Այս իրարամերժ հայտարարություններից հետո կրկին խոսել այն մասին, որ պետք է նաև Բաքվի ցանկությունները բավարարել՝ առնվազն դիվանագիտական անմեղսունակություն է։
Պաշտոնական Երևանի այսօրինակ ոտաբոբիկությունը և «խաղաղասիրությունը» լրջագույն սպառնալիք են մեր անվտանգությանը»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ