Սա քաղաքական հետապնդում է իմ և ընտանիքիս նկատմամբ. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ որոշման մասին (Տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննում էր «Անի» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված ավելի վճարումները վերադարձնելու մասին հարցը։
Հանձնաժողովն ընդունեց որոշում՝ «Անի» ԲԲԸ-ն պետք է 480 մլն դրամ գումար վճարի սպառողներին, որը պետք է ներառվի ՀԷՑ ՓԲԸ-ի սակագներում։
«Անի» ԲԲԸ սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը ՀԾԿՀ նիստին հայտարարեց, որ վերոնշյալ վարչական վարույթը ենթակա է կարճման, այլապես գնահատական կտրվի, որ իր ներկայացրած ընկերությունը հետապնդվում է ՀԾԿՀ կողմից:
«Անի» ԲԲԸ փաստաբան Սիմոն Բաբայանն էլ իր հերթին նշեց, որ 480 մլն դրամ գումարի պարտավորություն դնելով ընկերության վրա, ՀԾԿՀ-ն ընկերությանը տանելու է սնանկացման:
«Սա հետապնդում է իմ և ընտանիքիս նկատմաբ։ Այն պաթոսը, որ հանրային շահ են պաշտպանում, փուչիկ է, որ փչել է ՀԾԿՀ-ն, մտել է մեջը և դուրս չի գալիս։ Իրենք թքած ունեն մեր կողմից ներկայացրած 4 հիմնավոր կետերի վրա, որ վարչական վարույթն իրավաչափ չէ», - ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Թեև ՀԾԿՀ-ն որոշում ընդունեց, որ «Անի» ԲԲԸ-ն պետք է 480 մլն դրամ գումար վճարի սպառողներին, ինչն էլ պետք է ներառվի ՀԷՑ ՓԲԸ-ի սակագներում, ընկերության սեփականատերն ասաց, որ այս որոշումը կվիճարկեն դատարանում։
ՀԾԿՀ լիցենզավորման և իրավաբանական վարչության պետ Հռիփսիմե Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Անի» ԲԲԸ-ն հանձնաժողովին ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն։
«2017 թ. տեղեկացրել է, որ բոլոր հիդրոկառույցների նկատմամբ ունեցել է իրավունք, սկսել է վճարվել առավել բարձր սակագնով, ինչի արդյունքում իրեն 480 մլն դրամ ավելի գումար է վճարվել։
Նշված խախտման հիմքով ընկերությունը տուգանվում է 1 մլն դրամ գումարի չափով՝ որպես լիցենզիայի պայմանների խախտում։ Հանձնաժողովը հաշվի է առել, որ խոսքը վերաբերում է հանրային շահին, և որպեսզի հնարավորինս արագ սպառողին վերադարձնել իրենց կողմից ավելի վճարված գումարը, հանձնաժողովը համարել է անհապաղ կատարման ենթակա», - ասաց ՀԾԿՀ իրավաբանական վարչության պետը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել