Չեչենական հեռուստաալիքը ցուցադրել է, թե ինչպես է Ռամզան Կադիրովի ազգական պաշտոնյան հարվածում կանանց էլեկտրաշոկերով (տեսանյութ)
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովի նկատմամբ տեսանյութի հրապարակումից հետո, որում նա դաժան է վերաբերվում խարդախության համար կասկածվողների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է tvrain.ru կայքը:
Նշվում է, որ Իսլամ Կադիրովը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականն է:
«Գրոզնիյ» հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկեր է օգտագործում կնոջ նկատմամբ, սպառնում է հաշիվներ մաքրելով և կեղծ մեղադրանքներով: Այդ ձևով, ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, Կադիրովը «ցանկանում էր հասնել խարդախության համար կասկածվողների խոստովանությանը»: Բացի դրանից, հարկեր վճարելուց խուսափողների դեմ արշավի ժամանակ Կադիրովի թիկնապահները կոտրել են մի տղամարդու ձեռքերը, որը համարձակվել էր պատասխանել քաղաքապետի կոպտությանը:
Չեչնիայի նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քերիմովը հայտարարել է, որ Իսլամ Կադիրովը քաղաքապետի պաշտոնում «շատ լավ բաներ է արել», սակայն երբ հայտնի է դարձել, որ Իսլամը նույնիսկ լավ նպատակների հասնելու համար անընդունելի միջոցներ է կիրառել, նախագահ Ռամզան Կադիրովը հեռացրել է նրան զբաղեցրած պաշտոնից:
32-ամյա Կադիրովը Գրոզնիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2015 թվականներին, որից հետո նշանակվել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Տեսանյութը խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին.


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի