Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան Զբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես  Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին Նոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ

Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամաս
Կարծիք

Հայաստանի տակ դրված մեծագույն ական է ՀՀ քաղաքացու օտարումը պետությունից. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, անդրադառնում է Հայաստանի քաղաքական դաշտի և պետական կառավարման համակարգի «ականապատմանը»: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Ականապատված Հայաստանն ու մեր անելիքը

Անկախությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտն ու պետական կառավարման համակարգն ականապատվել են։


Այդ ականներն են.

1. Ուշացած և նոմենկլատուրային սեփականաշնորհումը, որը դրեց կլանաօլիգարխիկ համակարգի հիմքը (Հայաստանում մշտապես առկա է սեփականության լեգիտիմության ճգնաժամ և սեփականության վերաբաշխման սցենար, իսկ դրանք քաղաքական պայքարը ցնցումային են դարձնում)։

2. 1995–ի խորհրդարանական ընտրություններից սկիզբ առած (իշխանության յուրացում) ու 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ (սահմանադրական կարգի տապալում) կատարելագործված ընտրակեղծիքների համակարգը, որն իր կնիքը դրեց հետագա բոլոր ընտրական գործընթացների, այդ թվում՝ 2018–ի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա։

3. 1995–ին բացահայտ կեղծիքներով պարտադրված Սահմանադրություն։

4. 1999թ. հոկտեմբերի 27–ի դեպքերը (1995թ. Սահմանադրությունը և 1996–ի սահմանադրական կարգի տապալումը «լեգիտիմ» հիմքեր էին ստեղծել այդ ահաբեկչության համար)։

5. 2008թ. մարտի 1–ի դեպքերը։ 1998թ. իշխանափոխությունից հետո պետությունն ականապատածներին իրավական ու քաղաքական գնահատականի չարժանացնելը և պետական կոդերի քարոզչության անտեսումը 10 տարի անց հանգեցրեց ողբերգական դեպքերի: Հակապետությունն ի վերջո գլուխ բարձրացրեց 2018–ին, իսկ դրա պատճառը նախորդող 10 տարիների ընթացքում քաղաքական կյանքի առևտրականացումն էր և քաղաքացուն բնակչի վերածելու գործընթացը։

6. 2015թ. Սահմանադրությունը։ Կուսակցական ու տնտեսական համակարգերի չկայացվածության պայմաններում խորհրդարանական կառավարման ներկա մոդելը մշտական անկայունության ու ցնցումների աղբյուր է։ Ցմահ իշխանավարման հայտը պարզապես կատալիզատորի ֆունկցիա կատարեց և ընդամենն առիթ էր, որպեսզի սեփականաշնորհված բնակիչը սկզբում ըմբոստանա, իսկ հետո դառնա խաղալիք ներսի ու դրսի ձեռքերում։ Մերժման պատճառները շատ ավելի հիմնավոր էին։ Նիհիլիզմը պետությանն էր վերաբերում։

Մեր անելիքը

Հայաստանի տակ դրված մեծագույն ական է ՀՀ քաղաքացու օտարումը պետությունից։ Սա միգուցե ոչ շոշափելի երևույթ է, բայց հիմնարար խնդիրներ է առաջացնում։

Այդ օտարումն էր, որ նախորդ տարի, ըստ էության, հանգեցրեց ամեն ինչի մերժման ու իշխանության բերեց կատարյալ դատարկության։

Օտարված քաղաքացին դատարկությունը նախընտրեց պետությունից և մեղավորը քաղաքացին չէ, այլ օտարող քաղաքական վերնախավն՝ իր իշխանական ու ընդդիմադիր դրսևորումներով։

Հայաստանն ականապատված է։ Այդ ականապատումը կրկնակի վտանգավոր է դառնում, երբ դրանից օգտվում են մեր թշնամիները։

Հայաստանի քաղաքական թիվ մեկ օրակարգն, ըստ այդմ, պետք է լինի մեր երկրի ականազերծումը։ Դա կարող է անել միայն նոր՝ Հայաստանի համար այլընտրանք առաջարկող իշխանությունը, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումները և կտա ապագայի տեսլականը։

Հայաստանի նոր իշխանությունը պետք է պետությունը վերադարձնի քաղաքացուն։

Մենք Թուրքիային ու Ադրբեջանին զիջելու երկիր չունենք։

Ես իմ ուժերի ներածին չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք նոր որակի Հայաստան։ Կա՛մ իրենք մեզ, կա՛մ մենք իրենց»։