Հրապարակվել է բուսակեր զբոսաշրջիկների համար աշխարհի տասը լավագույն քաղաքների ցանկը
Բրիտանական The Independent թերթը հրապարակել է այն տասը քաղաքների ցանկը, որոնք լավագույնն են բուսակեր ճանապարհորդների համար։ Այդ ցանկում է օրինակ իտալական Թուրին քաղաքը, հայտնում է Lenta–ն։
Թուրինում հատուկ բուսակերների համար սնունդ առաջարկող ավելի քան 30 սրճարան ու խանութ կա։ Բացի դրանից քաղաքապետարանը մտադիր է դպրոցականներին բացատրել առողջ սննդակարգի ու կենդանիների իրավունքների պաշտպանության հիմունքները։ Թուրինի իշխանությունները մտադիր են այն վերածել Իտալիայի առաջին «բուսակեր քաղաքի»։
Ցանկում տեղ է գտել նաեւ Բեռլինը։ Այնտեղ ավելի քան 50 սրճարան ու ռեստորան կա վեգանների համար Բացի դրանից մոտ 80 հազար բեռլինցիներ բուսական սննդակարգի են հետեւում ։ Բեռլինում հա հատուկ գարեջուր ու գինի վեգանների համար ու նույնիսկ սեքս խաղալիքներ, որոնք առանց կաշվի են պատրաստված։
Հելսինկին նույնպես հարմար քաղաք է վեգանների համար։ Այնտեղ կա մսի փոխարինող սննդամթերք, որի կազմում վարսակ ու ոլոռազգիներ են։ Քաղաքում քիչ են վեգանյան ռեստորանները, բայց շատ են բուսակերների համար հաստատությունները։
Տասնյակում տեղ են գտել նաեւ Թել Ավիվը, Չեննայը, Մելբուրնը, Սան Ֆրանցիսկոն, Օսթինը, Վանկուվերը ու Լոնդոնը
Վեգանությունը բուսակերության առավել խիստ տարբերակն է, որը բացառում է կենդանական ծագման բոլոր մթերքները։ Բացի դրանից վեգանները չեն օգտագործում կենդանիների մորթին ու կաշին, նաեւ մետաքս։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է