ԵՏՄ-ում մտադիր են նվազեցնել առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների շեմը՝ հասցնելով 500 եվրոյի
Ապրանքների առավելագույն արժեքը, որոնք անձնական օգտագործման համար հնարավոր կլինի ներմուծել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածք , 1500 եվրոյց կդառնա 500 եվրո: Այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներկայացրած փաստաղթղթրի նախագծում, հաղորդում է РБК-ն:
Ենթադրվում է, որ նվազումն աստիճանաբար տեղի կունենա՝ 2017-ին եւ 2018-ին՝ նույնը կմնա, իսկ 2019-ին կդառնա 1000 եվրո, 2020-ին ՝ 750 եվրո եւ 500 եվրո՝ սկսած 2021 թվականից:
Բացի այդ, ըստ փաստաթղթի, կնվազի նաեւ առանց մաքսատուրքերի ներկրվող ապրանքների առավելագույն քաշը: Ներկայիս 50 կգ-ից 2021-ին կդառնա 25 կգ: Բոլոր այս փոփոխությունները վերաբերելու են այն քաղաքացիներին, ովքեր ԵՏՄ երկների տարածք են մտնելու վերգետնյա տրանսպորտով՝ ավտոմեքեննորվ, ավտոբուսներով, գնացքներով: Բացի այդ, խոսքը միայն անձնական օգտագործման ապարքների մասին է:
Օդանավերով ներմուծվող՝ անձնական նպատակներով օգտագործվող ապրանքների դեպքում պահանջները չեն փոխվում՝ 50 կգ եւ 10 հազար եվրո:
2016 թ. դեկտեմբերին «Վեդոմոստի» պարբերկանը գրել էր, որ ինտերնետային ծանրոցների արժեքը, որոնք հարկման ենթակա չեն ԵՏՄ երկրներում, նույնպես կնվազի՝ սկզբից մինչեւ 500 եվրո, իսկ հետո արդեն՝ 200 եվրո: 500 եվրոյի շեմը կնվազի 2018-ի կեսերից, նշել էին ԵՏՀ ներկայացուցիչները:
news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է