Եվս մի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ներկայացել է ՌԴ նախագահի հետ նմանատիպ հանդերձանքով (տեսանյութ)
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպմանը ներկայացել է նմանատիպ կոստյումով, ինչ Պուտինն է կրել: Նախագահների հանդիպման տեսանյութը հրապարակել է «Кремлевский пул РИА» թվիթերյան էջը:
Տեսանյութում երևում է, որ երկու երկրների ղեկավարներն էլ կրում են սև պիջակներ, սպիտակ վերնաշապիկներ և գինեգույն փողկապներ: Պուտինը նույնիսկ ձեռքի ժեստով ցույց է տվել, որ իրենց կոստյումները նման են իրար, որից հետո նախագահները ծիծաղել են:
«Երեկվա հանդիպմանն Էրդողանի հետ հանդերձանքի համընկնումից հետո, այսօր Պուտինի փողկապը համընկավ Աս-Սիսիի փողկապի հետ: Զուգադիպությո՞ւն է: Չենք կարծում»,- վերնագրված է տեսանյութը թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ «Кремлевский пул РИА» թվիթերյան էջը վարող լրագրողները երեկ էլ նկատել էին, որ Սոչիում հանդիպող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոստյումները նմանատիպ են: Թվիթերյան էջում նրանք նշել էին, որ նախագահների ընտրությունը համընկել է կոստյումի, վերնաշապիկի և փողկապի գույնի հարցում:
У лидеров России и Турции уже достаточно давно взгляды близки или совпадают. Сегодня они совпали и при выборе цвета костюма, рубашки и галстука pic.twitter.com/hTPoEdCdqT
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) October 22, 2019


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի