Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ Ղազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ը ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ Փաշինյան Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Հայաստան

Փաշինյանն իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող դժգոհ «քաղաքացիական հասարակությունը»

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հոդված է նվիրել Հայաստանում եւ երկրի իշխանությունների վրա Սորոսի հիմնադրամի ազդեցությանը։ Ներկայացնում ենք Ալեքսանդր Գրիշինի «Դասեր Սորոսից» հոդվածը՝ որոշ կրճատումներով։

Հայաստանում բավական մեծ արձագանք ստացավ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռեր» ծայրահեղ արմատական քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ։ Միջոցառումը հանրայնացնել նախապես չէր ծրագրվում, բայց, ինչպես ասում են, մախաթը պարկում չես պահի։

Հայկական քաղաքական կյանքի նրբություններին անտեղյակներին այս ռանդեվուն առավել եւս զարմանալի է թվում այն իմաստով, որ «Սասնա ծռերը» երկրում հայտնի է ոչ թե պարզապես որպես կուսակցություն, որը տեսականորեն զինված ապստամբությունը (ահաբեկչությունը) ընդունում է որպես քաղաքական պայքարի մեթոդ, այլ այն իրականացնում է գործնականում։

Հենց այս կուսակցության ակտիվիստներն էին 2016-ին իրականացրել հարձակումը ՊՊԾ գնդի վրա, սպանել երեք ոստիկանի, եւս մի քանիսին պատանդ վերցրել, հընթացս էլ թալանել բանկոմատ։ Եվ նրանց գործողությունները համակարգում էր ոչ այլ ոք, քան Չուգասզյանը, որը փախավ այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները բացահայտեցին նրա դերը հարձակման մեջ, ու «ջրի երես ելավ» այն բանից հետո, երբ «հեղափոխությունն» իշխանության բերեց Փաշինյանին։ Ավելի տեղեկացված ընկերներն արմատականների հետ Փաշինյանի հանդիպման մեջ ոչ մի ակնառու բան չտեսան, քանի որ նրանց համար գաղտնիք չէ, որ Գարեգին Չուգասզյանը շատ սերտորեն կապված է ոչ թե մի ինչ-որ մեկի, այլ հենց Ջորջ Սորոսի հետ։ Դրանով իսկ՝ Եվրասիայի եւ մյուս աշխարհամասերի համարյա թե կեսի անդորրը վրդովողի հետ, որին մի ինչ-որ անհեթեթությամբ շարունակում են անվանել ֆիլանտրոպ։ Եվ որի «Բաց հասարակություն» ինստիտուտի ֆոնդերը ջուր են պղտորում այդ երկրներում՝ հետապնդելով հստակ արտահայտված քաղաքական եւ գաղափարախոսական նպատակներ, քողարկվելով իբր բարերարությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Ժամանակին «Սորոսի սանիկները» լավ էլ ժրել էին Ռուսաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Թուրքիայում եւ այլուր։ Բայց ինչ-որ տեղ այդ երկրներում նրանք ստիպված էին փակել կրպակը, որտեղ նրանց, ինչպես եւ բոլոր օտարերկրյա ՀԿ-ներին, վերցրին պետական վերահսկողության կոշտ շրջանակի մեջ։ Այժմ Ջորջ Սորոսի (ծնյալ հունգարական հրեա Դյորդ Շվարց) ֆոնդից ֆինանսավորվող կառույցներն աշխատում են աշխարհի ավելի քան 30 երկրում, ամեն աշխարհամասում։ Եվ շատ տեղերում են հաջողության հասնում։

Դրա հիանալի օրինակը ներկայիս Հայաստանն ու մի քանի այլ երկրներն են հետխորհրդային տարածքում։ Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Բաց հասարակություն-Հայաստան» ինստիտուտը, որը Սորոսի «Բաց հասարակություն» միջազգային ցանցի մասն է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո զբաղեցրել է կենտրոնական տեղ տեղի ՀԿ բլոկում եւ խիստ ամրապնդել է դիրքերը։ Ավելի քան 60 կազմակերպություն համագործակցում է Սորոսի կառույցների հետ, ստանում նրանցից դրամաշնորհներ, կատարում հետազոտություններ առաջադրված թեմաներով եւ ձեւավորում հանրային կարծիքն անհրաժեշտ ուղղությամբ։ Նրանց ուշադրության կենտրոնում գերազանցապես լրագրողներն են, երիտասարդությունը, արդեն ոչ հեռավոր ապագայում հեռանկարային քաղաքական գործիչները։ Ընդ որում՝ հենց Սորոսի ֆոնդերի հետ կապված կառույցներն են դարձել ամենաակտիվը իրենց տեսլականը հասարակությանը պարտադրելու հարցում։ Ինչպես ընդունված է, միայն նրանց մոտեցումն է ճիշտ, որովհետեւ դա «ճիշտ, մաքուր դեմք» ունեցող մարդկանց մոտեցումն է։ Ի դեպ, հենց «Սորոսի սաներն» են, եթե այդպես անվանենք «այդ բնի ճտերին», հանդես եկել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր» (ՀՔԱՎ) ՀԿ գլխավորությամբ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ահաբեկիչների։ Հազիվ թե որեւէ մեկի զարմանքն առաջացնի այն, որ Սորոսի հետ կապված կառույցների մի ամբողջ շարք ակտիվ մասնակիցներ եւ ղեկավարներ եղել կամ դարձել են հայկական պոլիտիկումի նշանավոր դեմքեր։ Բաց թողնենք անուն-ազգանունները, դրանք, միեւնույն է, ոչինչ չեն ասի ընթերցողներին, բայց անգամ նրանց զբաղեցրած պաշտոնների համառոտ թվարկումը կտպավորի ում ասես։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ (խորհրդարանի ղեկավար), Ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետի աշխատակազմի փոխղեկավար, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կրթության եւ գիտության նախարար եւ փոխնախարար, առողջապահության նախարար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախկին նախարարներ եւ այլք, որոնք այժմ էլ անպաշտոն չեն մնացել, խորհրդարանի պատգամավորներ, ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, կադաստրի ծառայության ղեկավար... Եվ որպես ծաղիկ այս ծաղկաթմբում՝ երկրի Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյան, որը «Բաց հասարակություն-Հայաստան» ֆոնդի ղեկավար Դավիթ Խաչատրյանի եղբայրն է։ Անգամ պաշտոնների կեսն, անկեղծ ասած, դեռ չի նշվել, իսկ զգացողությունն այնպիսին է, որ չկա հանրապետությունում պետական որեւէ կառույց, որում ղեկավար պաշտոնում չլինի Սորոսի կառույցների հետ կապված ֆունկցիոներ։ Ու նաեւ տասնյակ նյուսմեյքերներ եւ ամեն տեսակ պատվիրակությունների անդամներ ու փարձագետներ։

Սորոսի բոլոր կառույցները այս կամ այն կերպ նպատակաուղղված են այն իշխանության տապալմանը, որը ձեռնտու չէ նրանց, որոնց կարելի է անվանել «գլոբալիստական Արեւմուտք»։ Միլիոնավոր դոլարներ են ծախսվում այդ կառույցների միջոցով, որպեսզի անհրաժեշտ պահին բռնկվի, թափ առնի ու պտտվի հերթական «գունավոր հեղափոխությունը»։ Եվ այն, որ այդ բոլոր բազմաթիվ ՀԿ-ները Սորոսի կառույցների հետ միասին աջակցեցին «խաղաղ հեղաշրջմանը» Երեւանում, որի արդյունքում Փաշինյանն իշխանության եկավ, չպետք է որեւէ մեկին հանգստացնի։

Նիկոլ Վովանովիչը, այժմ կարելի է միանգամայն բաց խոսել այդ մասին, չարդարացրեց այն հույսերը, որոնք դրվեցին նրա վրա «այն կողմից»։ Նա Հայաստանը Ռուսաստանից Արեւմուտք չշրջեց, չսկսեց վարել հակառուսական ոչ հռետորաբանություն, ոչ քաղաքականություն։ Իր բոլոր պլյուսներով ու մինուսներով հանդերձ՝ նա, պետության ղեկավար դառնալով, սկսեց առաջնորդվել ռեալ իրավիճակով, որում հայտնվեց երկիրը, ու նրա պահանջմունքներով։ Հավանաբար, նրանով նույնպես չարժե հիանալ, եւ եթե Արեւմուտքը կարողանար փոխարինել Ռուսաստանին Հայաստանում, Փաշինյանը կշրջվեր այն կողմը, որտեղից փչում են Սորոսի կառույցների արձակած քամիները։ Բայց նա պրագմատիկ է եւ չի ցանկանում իր երկիրը տանել ինքնասպանության։ Իսկ ահա «Սորոսի ճտերի» համար Հայաստանն ինքնին կարեւոր չէ։ Հայրենասիրական հռետորաբանությունը նրանց կատարմամբ լոկ քողարկում է գլխավոր խնդիրը՝ Երեւանը դարձնել հակառուսական ճակատի եւս մեկ ամրակետ։

Եվ հիմա արդեն Փաշինյանը, միանգամայն հնարավոր է, իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող եւ հրահանգավորված դժգոհ «քաղաքացիական հասարակությունը»։ Համենայն դեպս, Սորոսի ֆոնդի հետ կապված հասարակական կազմակերպությունների ակտիվացումը եւ մի շարք այլ գործոններ կարող են վկայել այն մասին, որ ամբողջ Հայաստանի վրա չէ, որ «երկինքն անամպ է»։ Չէ՞ որ իզուր չէր, որ ինքը՝ «քեռի Ջորջը», այս տարեսկզբին Հայաստանին հատուկ ուշադրություն հատկացրեց՝ իր Թվիթերում գրելով. «Հզոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսականորեն կարեւոր է երկրի դեմոկրատական ներկայի եւ ապագայի համար»։ Սորոսի խոսքերն ուղիղ հրահանգ են՝ պարտադիր կատարման համար։