Էրդողանն արմատական փոփոխություններ կկատարի իշխող կուսակցության ներսում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ավելի թիրախավորված պայքար մղել 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ և այս անգամ կադրային զտումներ կիրականացնի հենց իր հիմնած` Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Էրդողանը պատրաստվում է արմատական կադրային փոփոխություններ իրականացնել կուսակցության ներսում և փոխել գյուլենականների դեմ պայքարի մարտավարությունը:
«Երեքշաբթի, երբ Էրդողանը կրկին անդամակցեց իշխող կուսակցությանը 2.5 տարվա ընդմիջումից հետո, իր ելույթում նա հայտարարեց. «Ոմանք խոսում են գյուլենականների դեմ պայքարում մեր իրավացի լինել-չլինելու մասին: Եթե խղճանք նրանց` մենք խղճալի վիճակում կհայտնվենք», - Էրդողանի խոսքը հիշեցնում է թուրքական կայքը:
Նշենք, որ կուսակցության` մայիսի 21-ի համագումարում Էրդողանը պատրաստվում է կրկին ստանձնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը: Թուրքիայի նախորդ Սահմանադրությունը չէր թույլատրում երկրի նախագահին լինել կուսակցության նախագահ, սակայն ապրիլի 16-ին ժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումներով այդ խոչընդոտը վերացվել է:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը