Ուկրաինական դատախազները Յանուկովիչի համար ցմահ ազատազրկում են պահանջելու
Նախկին նախագահին առաջարկել են մասնակցել դատավարությանը տեսակոնֆերանսի ռեժիմով։ Նրա գործով հաջորդ նիստը կայանալու է մայիսի 18-ին։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ պետական դավաճանության գործով դատախազը մտադիր է երկրի նախկին նախագահի համար պահանջել պատժի առավելագույն չափը՝ ցմահ ազատազրկում։ Այս մասին Վիկտոր Կրավչենկոն հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
—Պատժի բարձրագույն աստիճանը՝ ցմահ ազատազրկումն է։ Մեղադրող կողմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիկտոր Յանուկովիչը նախնական դատավարության փուլում չի ընդունել իր մեղքը, միջնորդելու է բացառապես ցմահ ազատազրկման համար,– ասել է Կրավչենկոն։
Այսօր Կիեւի Օբոլոնսկի շրջանային դատարանը սկսել է նախկին նախագահի գործով դատավարությունը։ Այնտեղ պետք է վճռեն, թե հնարավոր է արդյոք հեռակա դատել Վիկտոր Յանուկովիչին։ Մեղադրյալին հնարավորություն են ընձեռել նախնական դատավարությանը մասնակցելու տեսակոնֆերանսի ռեժիմով։ Հաջորդ նիստը տեղի է ունենալու մայիսի 18-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է