Երևանի քաղաքապետին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը, որի գովազդը չեն թույլատրում
Կարմիր Բլուրում Երևանի տոնը նշող քաղաքապետ Հայկ Մարությանին մոտեցան երիտասարդներ՝ փաթեթավորած նվերով և ասացին, որ այն նվիրում են քաղաքապետին։ Բացեցին փաթեթը և պարզվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքն է։
Նրանք ասացին, որ արդեն ամիսներ շարունակ գրքի գովազդով զբաղվող կազմակերպությունը փորձում է մայրաքաղաքում այն գովազդելու հնարավորություն ստանալ, սակայն, քաղաքապետարանը թույլ չի տալիս։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանն ասաց, որ սա կլինի դերասան քաղաքապետի կողմից գրքի լավագույն գովազդը՝ հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը նկարահանվել է բազմաթիվ գովազդներում: «Այս պահին նկարահանվեցիք այս գրքի գովազդում, ինչի համար շնորհակալ ենք»,- ասաց նա։
Հայկ Մարությանի փոխարեն գիրքը վերցրեց օգնականը։
Հավելենք, որ դատական գործընթաց է տեղի ունենում գովազդի թույլտվություն չտալու վերաբերյալ, ինչը անհարկի ձգձգվում է։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Yerevan Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ այն բոլոր վայրերում, որտեղ նախատեսում էին տեղադրել «Կյանք և ազատություն» գրքի գովազդը, այժմ տեղադրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռագրի գովազդը, որի վրա պետբյուջեից հատկացվել է մոտ 50 մլն դրամ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ