Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները
Քաղաքականություն

ՀՀ իրավական մարտահրավերները. քննարկում «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնությամբ

Այսօր՝ հոկտեմեբերի 18-ին տեղի ունեցավ «Այլընտրանքային նախագծեր» խումբ» ՀԿ-ի եւ «Իմ Ձայնը» ՀԿ համատեղ նախաձեռնած «ՀՀ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկումը, որի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ստեղծված իրավական ներկա վիճակին, մեր երկրին նետված մարտահրավերներին եւ հնարավոր լուծումներին:

Բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ քննարկումը բացեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, որն ընդգծեց, որ ավելի քան մեկ տարի է, ինչ քաղաքական իշխող մեծամասնության ներկայացուցիչները խոսում են դատական համակարգի հանդեպ հասարակական վստահության ամրապնդման եւ դատական համակարգի բարեփոխման մասին, բայց այս ոլորտում խնդիրներն ու աղաղակող խախտումները միայն աճում են, ինչի վկայությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող գործողություններն են, դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումները, գործադիր իշխանության հրահանգները չկատարող դատավորների դեմ իրականացվող գործողությունները, եւ իհարկե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավը, որն արդեն վտանգավոր միտումներ է ստանում:

Էլինար Վարդանյանը շեշտեց, որ այսօրվա քննարկամն նպատակներից մեկն էլ առկա իրավիճակից դուրս գալու լուծումների փնտրտուքն է:

«Ամեն հաջորդ օրը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում իրավական ռեպրեսիվ գործընթացներ։ Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են»,- նշեց նա։

Վարդանյանի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում խորացել են ճնշումները դատարանների նկատմամբ՝ եղած դատական ոչ այնքան անկատար համակարգը սեփական իշխանությանը ծառայեցնելու միտումներով, շատացել են գործեր «հորինելու» գործընթացները։

«Ընտրվում է անձը, և այնուհետև կարելի է որոշել, թե ինչպիսի քրեական գործ կարելի է հարուցել, այդ գործի շրջանակներում որոշել, թե ինչպիսի վկաների կարելի է կանչել, այսինքն իրենց սեփական վարկածը ապացուցելու համար բոլոր միջոցառումները հնարավոր է իրականացանել: Սա շատ մտահոգիչ է, և եթե իրավական համայնքը լռի այս բոլոր հարցերի վերաբերյալ, գնալով ավելի ենք խորանալու այն իրավական կամայականությունների փուլում, որ մինչ այժմ եղել է»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ «Այլընտրանքային նախագծեր» խումը «Իմ ձայնը» ծրագրի է իրականացնում, գործարկում է «My voice.am» կայքը, որի նպաակն է դառանալ իրավաբանների հարթակ՝ կիսվելու իրավական համայնքում առկա խնդիրներով:

Այնուհետեւ զեկույցով հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ցավով ընդգծեց, որ Հայաստանում գնալով բանավեճը վերածվում է վիրավորանքների եւ հայհոյանքների եւ իշխող խմբակցությանը կոչ արեց հանդես գալ նախաձեռնությամբ՝ հայոհյանքներին եւ անեծքների տարափին վերջ տալու համար:

«Դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին, որ օր առաջ հրապարակայնորեն արտահայտվեն, կոչ անեն վերջ դնել այդ իրավունքների ոտնահարման երևույթները: Որպես կյանքի ճանապարհ անցած մարդ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորում եմ՝ չսպասել մինչև դա կանի առաջնորդը»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև դատարանների հանդեպ տեղի ունեցող զարգացումներն: «Դիցուք, Սահմանադրությունն այն չէ, միջազգային իրավունքի որևէ նորմեր պե՞տք է պահպանվեն, թե՞ մենք իրավունք ունենք դրա ոտնահարմանը գնալ ցուցադրաբար: Խոսքը գնում է Փարիզյան սկզբունքների մասին, որոնք վերաբերում են բոլոր դատարաններին և բոլոր դատավորներին: Եթե մենք ապրում ենք այլ մոլորակի վրա, և մեզ համար դա ընդունելի չէ, ապա պետք է դուրս գանք Եվրոպայի խորհրդից: Ոչ ոք չի ստիպում մեզ մնալ այնտեղ, բայց եթե մենք ընդունվել ենք, ապա ուղղակի կան ընդունված միջազգային իրավունքի այնպիսի նորմեր, որոնցով քիչ թե շատ քաղաքակիրթ երկրները պետք է ղեկավարվեն»,- շեշտեց նա եւ ավելացրեց. «Եթե մենք չկարողանանք դիմադրել այս, պետք է ասեմ՝ հաճույքով արվող ցանկացած իրավունքների ոտնահարումներին, պետք է փաստորեն խոստովանենք, որ 30 տարիների մեր արածը, ինքներս չենք կարողանում արժեւորել եւ գնահատել»,- շեշտեց տիկին Ալավերդյանը, ավելացնելով, որ այն ինչ ուզում է անել Փաշինյանն ու իր թիմը դատապարտված է ձախողման:

Այնուհետեւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր կարծիքը եւ տեսակետները ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը, որը շեշտեց, թե Փաշինյանին հետո դժվար է լինելու պաշտպանել նրանցից, որոնց նա խոստումներ է տվել եւ որոնց ձեռքերի վրա եկել իշխանության:

Այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, եւ իշխանությունն օգտվում է այդ բռնապետությունից: Այս համոզմանն է Զարուհի Փոստանջյանը: Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը եւ դուստրերին ԱԱԾ հրավիրելուն, նա նշեց, որ դա իրեն հիշեցնում է իր մանկությունը, երբ 1930-ականներին՝ ստալինյան ժամանակներում, աքսորել էին իր իր հղի եւ մանկահասակ երեխա ունեցող տատին. «Հիմա այսօր տեսնում ենք, որ մի բռնապետ, որ բղավում էր, որ դատավորները վնգստում են, թե կա՞ այդպիսի մի դատավոր, իր ասածները չանի: Հիմա ժողովրդի անունից, «թավշյա հեղափոխության» անունից մարդիկ ցանկանում են իրենց քաղաքական նպատակներն իրականացնել՝ դա հանրությանը մատուցելով որպես անհրաժեշտ միջոց հեղափոխության շարունակության համար»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով. «Եթե մենք պետք է նախկինների հանդեպ վերաբերվենք էմոցիաներով, վրեժով, ապա չենք ունենալու առաջընթաց, ավելի է խորանալու ճգնաժամը»:

Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ նախագահը ելույթի սկզբում շեշտեց, թե երկար ժամանակ խուսափել է հանրային քննարկումներից եւ ասուլիսներից, եւ որ «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած միջոցառումն առաջինն է, որին համաձայնել է մասնակցել, քանի որ իրավիճակն արդեն դուրս է գալիս ամեն տեսակ տրամաբանությունից եւ վտանգավոր ընթացք է ձեռք բերում:

«Մեր հանրության մեջ թյուր պատկերացում կա, թե ինչ է նշանակում անկախ դատարան»,- ընդգծեց բանախոսը եւավելացրեց. «ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ հաճախ այս նախադասությունը վերագրվում է նաեւ իշխանությանը: Ես կուզեի, որ Սահմանադրության մեջ ոչ թե այդպես գրված լիներ, այլ գրված լիներ՝ ՀՀ-ում գործադիր իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, քվեարկությամբ մեծամասնություն ստացած ուժի կողմից:

Երկրորդ, շատերը նշում են, որ դատարանները ժողովրդի կարծիքը չեն արտահայտում: Եթե մենք խոսում ենք անկախ դատական իշխանության մասին, ապա դատարանները չպետք է պատկանեն ոչ փոքրամասնությանը, ոչ մեծամասնությանը, ոչ էլ նույնիսկ պատկերացնենք 100 տոկոսանոց ժողովրդին: Եթե մենք համարում ենք, որ դատարանները պետք է լինեն մեծամասնությանը, ապա այդ դեպքում դատարան պետք չի, կարելի է Լինչի դատաստան իրականացնել եւ վերջ»,-հայտարարեց Ավետիք Իշխանյանը:

Նա նկատեց, որ միշտ էլ Հայաստանում դատարանները, որպես ամբողջ շղթայի մի մաս, օգտագործվել են որպես իշխանությունը պահելու գործիք:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը և նրա հարազատներին հարցաքննության կանչելու թեմային՝ իրավապաշտպանը նկատեց, որ սա զուտ Հրայր Թովմասյանի անձին վերաբերող հարց չէ։

«Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանւթյուններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, արդյոք այս հետապնդումները կլինեի՞ն։ Միանշանակ՝ ոչ։ Սա է մեր իրականությունը, արդեն լռել չեմ կարող։ Սա բացարձակապես անընդունելի է, շատ վտանգավորև իրավիճակ է ստեղծվում։ 37 թիվը սարսափելի է եղել։ Հրայր Թովմասյանի նկատմամբ գավառական, անձնական տեռոր է», - ասաց Ավետիք Իշխանյանը։

 Քննարկման երկրորդ հատվածում զեկույցով հանդես եկան «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ, փաստաբան, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Արփինե Հովհաննիսյանը համոզված է, որ իրավական լուծումները շատ արագ ընթացք չեն կարող ունենալ, որպեսզի մենք կարողանանք կասեցնել իրավունքի գերակայության սկզբունքի գահավիժող ընթացքը:

«Եթե մեկ բառով նկարագրելու լինեի այն, թե ինչ այսօր տեղի է ունենում իրավունքի տեսանկյունից, կանվանեի գռեհիկ կամ վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն: Երկակի ստանդրատները միշտ էլ եղել են, դրանք կան միջազգային կառույցների գնահատականներում: Դրանք լեգիտիմացված են, մտած են առօրյա: Բայց այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ թե երկակի ստանդարտի կիրառում է հանուն ինչ-որ շահի, հանուն պետության, գաղափարի: Այս դեպքում՝ երկակի ստանդարտի հիմքում դրված է շատ պարզ մենցաղային բանաձեւ. Ինչ է ուզում իշխանությունը եւ ինչ չի ուզում իշխանությունը:

Եթե դու անում ես այն, ինչ ուզում է իշխանությունը, ապա դու համապատասխանում ես բոլոր չափանիշներին: Դու լավագույն իրավաբանն ես, դու փայլուն իրավապաշտպան ես, դու ամենահանճարեղ քաղաքական գործիչն ես, դու տաղանդավոր անձ ես: Իսկ երբ դու դա չես կատարում, դու ամենավատն ես, ռեժիմի ստրուկ ես, կոռումպացված ես, թալանչի ես եւ այլն»,-ասաց Արփնիե Հովհաննիսյանը:

Նա բերեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրինակը՝ նշելով. «Նա լավն է, որովհետեւ չի շեղվում իշխանության կամքից: Հաջորդը՝ լա՞վն է ԲԴԽ-ի ղեկավարը, ով նախկինում համարվում էր ամենակոռումպացվածը հին իշխանության պաշտոնյաներից: Իհարկե լավն է, որովհետեւ ԲԴԽ-ն անում է այն հայտարարությունները, որն ուզում է իշխանությունը: Լա՞վն է ՍԴ այս կամ այն անդամը: Այս անդամը լավն է, որովհետեւ դեմ է քվեարկում, իսկ այն բոլոր անդամները Հրայր Թովմասյանի գլխավորությամբ սարսափելի են, որովհետեւ ճգնաժամ են ստեղծում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է։ Այս հանգամանքն ամենակարևորներից է, որ պետք է փորձենք ատամներով պահել, քննարկման ժամանակ ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հատկապես կորցնում ենք իրավաբնության մեջ՝ ողջամտությունից կիլոմետրերով հեռու մեկնաբանությունների տեսքով։ Մեր երկրում այսօր ծավալված իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ պրոֆեսիոնալիզմը պահող ուժն այնքան էլ զորեղ չէր», - ասաց բանախոսը։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու թեմային՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ բարոյական հարթությունում Հայաստանի կրած կորուստները հետագայում շատ դժվար է լինելու հետ բերել։

Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կիսագրագետ էքսպերտի գրած մի թուղթ է, որը ես կգնահատեի այսպես՝ ամեն ինչ լավ է, միայն էլեկտրոնային փոստ է պետք տալ դատարաններին, իր հերթին պնդեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ընդամենը 20 իրավաբան կա, որ իրենց կարծիքն են ուզում արտահայտել, բայց 2 հազար փաստաբան կա Հայաստանում, ուր են նրանք: Ուր են դատավորներն ու դատախազները, որոնք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Ոչ մի ռեֆորմ չկա՝ մասնագիտացված դատարաններ, երդվյալ ատենակալների դատարաններ, արբիտրաժային դատարանների զարգացում, կոլեգիալ դատարաններ, ոչինչ չկա: Այսօր դատական համակարգը ֆինանսական հոսքեր կառավարելու համակարգ է: Այսինքն մի դատավորը կարող է քննել եւ գրպանահատություն, եւ սահմանադրական կարգի տապալում»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրային պաշտպանի գրասենյակը պետք չի զարգացնել, որովհետեւ հանրային պաշտպանը լավ պաշտպան չէ:

Նրա խոսքով, քանի դեռ մենք չունենք կայացած իրավաբանական կաստա, մարդիկ, որոնք չունեն քաղաքական առօրյա պահանջ, եւ նրանց միտքը իրավունքն է, սահմանադրականությունը, ժողովրդավարությունը, մենք միշտ ունենալու ենք նման վայրիվերումներ, օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն:

 «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման մասնակիցներն աշխատանքների ավարտից հետո շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք՝ միանալու «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնած բողոքի ակցիային։