Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին
Քրդական կազմավորումները, որոնք «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիայի մասն են, համաձայնել են հրադադար հաստատել, որի մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ն և Թուրքիան: Այս մասին հայտնել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հրամանատար Մազլում Քոբանին, գրում է Reuters գործակալությունը:
Քոբանիի խոսքով՝ այս համաձայնությամբ նրանք թույլ չեն տա Թուրքիային հասնել իր նպատակներին: Նա նշել է, որ պայմանավորվածությունը վերաբերում է Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջաններին, որոնք անցնում են Ռաս էլ-այն և Թալ Աբյադ քաղաքների միջև:
Ինչպես նշել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի ներկայացուցիչ Էլդար Հալիլը, կրակը համաձայնեցվել է դադարեցնել «արյունահեղությունը կանխելու համար»: Նրա խոսքը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը:
Հալիլն ընդգծել է, որ «զինադադարի մասին պայմանավորվածությունը քրդերի կողմից թուրքական զորքերին և նրանց վարձկաններին ցուցաբերած ուժեղ դիմադրության արդյունք է»:
Նա հստակեցրել է, որ կրակը կդադարեցվի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ին:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ-Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

















































Էրդողանը հայտնել է՝ քանի զոհ է ունեցել Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության հետևանքով
Թուրքական հրետանին հիվանդանոց է հրետակոծել
Էրդողանը վիրավորել է արաբներին
«Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների». Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո