Նա եւս ձայն կհավաքի Սերժ Սարգսյանի համար
Արարատի մարզի իշխանությունը հանձնվել է բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին եւ ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանին:
NEWS.am-ի տեղեկություններով` երեկ հստակեցվել է, որ, ամենայն հավանականությամբ, մարզպետի պաշտոնը ստանձնելու է Արամայիս Գրիգորյանը, իսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զբաղվելու է քաղաքական հարցերով: Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար եւ այս ընտրատարածքից էլ առաջադրելու է թեկնածությունը: Այսինքն` այստեղ նա պայքարելու է իր վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի որդու` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի դեմ, որը առաջադրվելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքից:
Նշենք, որ այս կառույցը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանի ազգական, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը հետեւեց Աբրահամյանի օրինակին եւ երեկ մի խումբ ազգականների հետ լքեց կուսակցությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը