Ամերիկյան սերիալի նոր մասի անոնսում հատուկջոկատայիններն ադրբեջանցիներին «պաշտպանում» են հայերից (տեսանյութ)
Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել է «Հատուկ ջոկատ» (SEAL Team) հեռուստասերիալի նոր դրվագի անոնսը, որտեղ գործողությունները զարգանում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընկած տարածքում:
Սերիալի նոր դրվագում հրահանգիչը բացատրում է առաջադրանքի էությունը հատուկջոկատայիններին, որոնք պետք է ճանապարհվեն դեպի Ադրբեջան. նրա խոսքով` «հայկական զինված ուժերը Ղարաբաղի տարածքում խախտել են հրադադարը, և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղակայված էլեկտրակայանը վտանգի է ենթարկված»:
«Ադրբեջանը մեր միակ դաշնակիցն է Կասպից ծովի տարածաշրջանում»,- ասում է հրահանգիչը հատուկջոկատայիններից մեկին և նշում, որ ամերիկյան հատուկջոկատայինները պետք է ճանապարհ ընկնեն` «պաշտպանելու ադրբեջանական էլեկտրակայանը»:
Հեռուստաալիքի եթերում նման դրվագի հեռարձակման հանգամանքը դատապարտել են ԱՄՆ հայկական կազմակերպությունները:
«Մենք դատապարտում ենք CBS հեռուստաալիքի եթերով հեռարձակվող հեռուստասերիալը` ադրբեջանական բռնապետությունը «գովաբանելու» և Հայաստանին` որպես ագրեսոր պետություն ներկայացնելու համար: Ադրբեջանական քարոզչությունը տեղ չունի ամերիկյան հեռուստաեթերում»,- գրել է Ամերիկայի հայկական խորհրդի մամուլի ծառայության Twitter-յան էջը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA), իր հերթին, հայտարարել է, որ նման դրվագի գոյության միակ բացատրությունն այն է, որ, փաստորեն, CBS-ը գոյատևում է ադրբեջանական «աշխատավարձով»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո