Սաուդյան Արաբիայում մահացել է արքայազն Մաշաալ բեն Աբդել Ազիզը
Սաուդյան Արաբիայում մահացել է թագավորական ընտանիքի ամենաազդեցիկ անդամներից մեկը՝ 91-ամյա արքայազն Մաշաալ բեն Աբդել Ազիզը:
Ինչպես նշում է ria.ru-ն, արքայազնի մահվան պատճառը եղել է հիվանդությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանության օրոք նա ղեկավարել է Հավատարմության ընտանեկան խորհուրդը, որի նպատակն է սաուդյան թագավորական ընտանիքի համար լուծել գահաժառանգների հերթականության խնդրահարույց հարցը:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի նախկին միապետը հանգուցյալ արքայազնին էր նշանակել Խորհրդի ղեկավարի պաշտոնում, քանի որ նա համարվում էր անկողմնակալ մարդ ու իրեն հավասարապես մեկուսացված էր պահում թագավորական ընտանիքի բոլոր անդամներից:
Սաուդյան Արաբիայում գահի ժառանգումն իրականացվում է «եղբորից եղբորը» սկզբունքով: Պետության հիմնադիր (1932թ.) և առաջին միապետ Աբդել Ազիզ Ալ Սաուդը որոշել էր, որ գահն ավագից կրտսերին սկզբունքով պետք է ժառանգեն իր որդին, իսկ հետո՝ թոռները:
Ներկայում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքն ունի մոտ 25.000 անդամ, որից 7.000-ն արքայազներ են:
tert.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է