Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ գերազանցել է անվտանգ ցուցանիշը
Չինաստանի մայրաքաղաքում PM2.5 վնասակար մասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը 21 անգամ գերազանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած անվտանգ մակարդակը: Այդ մասին վկայում են Չինաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջության համար հիմնական վտանգը ներկայացնում են PM2.5 մասնիկները, որոնք օդում մառախուղի տպավորություն են ստեղծում և կարող են մտնել և մնալ մարդու թոքերում՝ առաջացնելով շնչահեղձություն և առողջական լուրջ խնդիրներ:
Անվտանգ մակարդակը կազմում է 1 խորանարդ մետրում 25 միկրոգրամ: Համաձայն Չինաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տվյալների՝ Պեկինում վնասակար մասնիկների խտությունը միջինը կազմել է 1 խորանարդ մետրում 533 միկրոգրամ:
tert.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը