Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի՝ չնայած իշխանությունների արգելքին
Բաքվի քաղաքապետարանը կրկին հրաժարվել է արտոնել Բաքվի կենտրոնում հոկտեմբերի 19-ին նախատեսված ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքը, հաղորդում է contact.az-ը:
Իշխանություններն ընդդիմությանը կրկին առաջարկել են հանրահավաք անցկացնել Լոքբաթան գյուղում:
«Քաղաքապետարանը հերթական անգամ խախտել է հավաքների ազատության սահմանադրական իրավունքն ու պահանջում է ակցիա անցկացնել Լոքբաթանում: Սակայն մենք արդեն հայտարարել ենք, որ չենք ընդունում այդ առաջարկն ու խաղաղ ցույց կանցկացնենք «մայիսի 28-ի» մետրոյի կայարանի դիմաց հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին»,- ասվում է հանրահավաքի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բաքվի ոստիկանությունը հայտարարել է, որ չարտոնված ակցիան կդադարեցվի: Ոստիկանությունն արդեն ակտիվիստների է ձերբակալել՝ ընդդմիության հանրահավաքի անցկացումը խափանելու համար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո