ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով ձևավորված Մեծ պալատի խնդիրը լինելու է հնարավոր խախտումները կանխարգելելը. (տեսանյութ)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մեծ պալատ ձեւավորելու փորձը մեծ չէ։ Մեկ այլ դեպք եղել է Ֆրանսիայի բարձրագույն դատական մարմնի ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար ձևավորված Մեծ պալատը երկրոդ դեպքն է։ Սա նոր ինստիտուտ է։
«Պետք է նկատել, որ խոսքը գնում է ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատի մասին, այսինքն, կառուցվածքային առումով՝ ՄԻԵԴ-ը ևս ունի 2 ատյան, Առաջին ատյան և Բարձրագույն ատյան։ Այս խորհրդատվական կարծիքը, այսինքն, գործիքը իրացվում է Բարձրագույն ատյանի կողմից, ոչ թե ստորին, և դրա նպատակն ու իմաստը նրանում է, որ բարձրագույն ներպետական ատյանները կարողանան դիմել Եվրոպական դատարանին և ստանալ խորհրդատվական կարծիք իրավունքների հնարավոր խախտումները կամ պաշտպանության միջոցները ավելի արդյունավետ կազմակերպելու կամ կանխարգելելու համար։ Այսինքն, սա որոշակի խորհրդատվական կարծիք է, հնարավոր խախտումները կամ պաշտպանության միջոցները ավելի արդյունավետ կազմակերպելու կամ կանխարգելելու համար։ Այսինքն, սա որոշակի գործիք է՝ հնարավոր զարգացումները կանխարգելելու համար։ Սա իրենից ներկայացնում է ոչ թե վերջնական վճիռ, այլ կանխարգելում է հնարավոր վճիռները»,-ասաց Վարդևանյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ի այս գործիքը նախատեսվեց նրա համար, որ բեռնաթափվի Եվրոպական դատարանը։
Այս գործիքով հնարավոր խախտումները կկանխվեն և չեն հասնի Եվրոպական դատարան։
«Ինչն է շատ կարևոր, Եվրոպական դատարանի նախագահը մի քանի որոշումներ կայացրեց այս գործի հետ կապված, առաջինը հնարավորություն ընձեռեց դատավարության մասնակիցներին, տվյալ դեպքում ԱԺ-ին և Քոչարյանի կողմին, որ իրենք ևս հնարավորություն ունենան ներկայացնելու իր դիրքորոշումը մինչև նոյեմբերի 19-ը։ Նաև հնարավորություն ընձեռեց այլ շահագրգիռ մարմիններին ևս մասնակից դառնալ, օրինակ ՀՀ կառավարությանը և այլ շահառուների։ Միաժամանակ, ՄԻԵԴ նախագահի կողմից հրատապության որոշակի ռեժիմ է նախատեսված այս գործով»-ասաց փաստաբանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո