ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ռուսաստանին հակազդելուն ուղղված հանձնաժողովի ստեղծմանը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանին հակազդելուն ուղղված միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու առաջարկին:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ ծախսերը ներառվելու են ԱՄՆ բյուջեի նոր նախագծում:
«Իշխանության գործադիր ճյուղի կառուցվածքում ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է լինելու Ռուսաստանի Դաշնության կողմից գաղտնի ազդեցություն գործելուն ուղղված միջոցառումներին հակազդումը»,-նշվում է հանձնաժողովի բնութագրման մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ստեղծվելիք հանձնաժողովը պայքարելու է Ռուսաստանի կողմից լրատվամիջոցներին մանիպուլիացիայի ենթարկելու, ապատեկատվություն տարածելու և մի շարք այլ գործողությունների դեմ:
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է միջամտել ամերիկյան քաղաքականությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է