Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին «Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է 2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական են Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը Պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ Ղազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ը ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ Փաշինյան Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Քաղաքականություն

Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ. Հրայր Թովմասյան

Օրերս մամուլում տեղեկություններ էին հրապարակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ 168.am-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել էր Հ. Թովմասյանին։

Հրայր Թովմասյանի արձագանքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երբ օրեր, ամիսներ առաջ գրում էին, որ շուտով հերթը հասնելու է իմ դպրոցական տարիններին, ծիծաղում էի, հիմա՝ արդեն ոչ։ Երեկ կարդացի ինչ-որ վերլուծություն իմ գույքի վերաբերյալ, որն ինչ-որ լրատվամիջոցներ փորձեցին թիվ մեկ լուրը դարձնել։ Առաջին միտքը, որ առաջանում է, այն է, որ յուրաքանչյուրն իրենով է դատում, ու այստեղ ոչինչ անել հնարավոր չէ։

Իմիջիայլոց, սովորության համաձայն՝ ամեն ինչ փնթի է արված․ թվեր, տարիներ, փաստեր, «վրիպակներ», որոնք ինձ վերաբերվող նյութերում հետևողականորեն բազմանում են։ Առաջին հարցը, որ գալիս է․ ինչո՞ւ, ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչո՞ւ եք այդքան ճղճիմ, ինչո՞ւ եք բոլորին չափում ձեր արշինով։ Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ։

 Մինչև հանրային ծառայության անցնելը, ես բացի հայրական տնից, մեկ առանձնատուն և երեք բնակարան եմ ունեցել։ Պաշտոնավարման ընթացքում մեկ առանձնատունն ու երկու բնակարանները վաճառել եմ՝ փոխարենը գնելով մեկ բնակարան։ Ուշադրություն դարձրեք՝ բոլոր այդ բնակարանները և առանձնատունը ինձ են պատկանել մինչև պաշտոնատար անձ դառնալը։ Կարելի է պարզապես հիմարություն որակել 2006, 2009 թվականներին հարազատի, բարեկամի անունով գույք ձեռք բերելու պնդումը․ ինչի՞ համար։

Թե մինչև պաշտոնավարելը որտեղ եմ աշխատել, որքան եկամուտ եմ ունեցել, բոլորին է կարծես հայտնի, իսկ հանրային ծառայության անցնելուց հետո եկամուտներս միայն նվազել են։ Ինչ վերաբերվում է հարազատներից մեկի կողմից մի դստերը ավտոմեքենա, իսկ մյուսին՝ ավտոտնակ նվիրելուն, ապա ասեմ, որ այդ հարազատը մեր տանն է բնակվել 4-5 տարի և Միացյալ Նահանգներ ուսանելու մեկնելուց առաջ իր որոշումն է եղել այդ գույքը նվիրելը։

Իմիջայլոց, այդ տվյալները հայտարարագրված, հրապարակված են և գաղտնիք չեն։ Ինչ վերաբերվում է իմ բնակարանի կողքին գտնվող բնակարանին, ապա այո՛, դա տիկնոջս քրոջ բնակարանն է, որի ընտանիքը նախորդ դարի 80 ականներից չի ապրում Հայաստանում։ Բնակարանը գնվել է իմ առաջարկությամբ, և դա իրենց միակ սեփականությունը չէ Հայաստանում։

Պետք է հիասթափեցնեմ որոշ մարդկանց՝ ասելով, որ ամեն ինչ կիսատ է արվել։ Այս երկրի ներսում, առավել ևս՝ դրսում, շատ ազգականներ ու բարեկամներ ունեմ, որոնք Հայաստանում ու Հայաստանից դուրս տասնյակից ավել գույք են ձեռք բերել՝ և՛ մինչև իմ պաշտոնավարումը, և՛ այդ ընթացքում։ Կարծում եմ, ես հիմա պետք է միայն ուրախ լինեմ դրա համար, քանզի եթե «այդ ողջ գույքն իմն է», ապա ես տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից եմ»: