Եթե Թուրքիայում մահապատիժը վերականգնվի, ապա ԵՄ-ի հետ տարվող բոլոր բանակցություններն անվավեր կդառնան. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները վերականգնեն երկրում մահապատիժը, ապա Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության համար տարվող բոլոր բանակցություններն «անվավեր» կդառնան, այս մասին գրում է գերմանական morgenpost.de կայքը:
Մերկելը հիշեցրել է Թուրքիային, որ ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիային կարող է օգնել առաջին հերթին մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև Թուրքիայում ապաստանած 3 մլն սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական օգնություն ստանալու հարցում:
Գերմանիայի կանցլերը պատասխանել է նաև քննադատություններին, թե Գերմանիան Թուրքիայում տիրող իրավիճակը գնահատելու հարցում շատ մեղմ դիրքորոշում է որդեգրել, և հայտարարել է, որ ինքը որպես Գերմանիայի կանցլեր ամբողջովին ազատ է իրենց մտահոգող երևույթները մեկնաբանելու հարցում և դա անում է ոչ միայն եվրոպական հասարակության, այլև Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում:
«Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք արտահայտելու ենք մեր մտահոգությունները շատ բացահայտ: Միևնույն ժամանակ, մենք պետք է խելամիտ գործենք, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները բխում են նաև հենց մեր շահերից», - ասել է Մերկելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է