Պուտինը հանդիպում է Էրդողանի հետ
ՌԴ Սոչի քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ առաջնորդը Թուրքիայի նախագահին շնորհակալություն է հայտնել Սոչի գալու համար։ «Շատ լավ է, որ մենք աշխատանքային ռեժիմով հանդիպելու, երկկողմանի փոխգործակցության գլխավոր հարցերի մասին խոսելու հնարավորություն ունենք»,-ընդգծել է նա։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները հատուկ կարգավիճակ են ձեռք բերում եւ ամբողջությամբ վերականգնվում։
Իր հերթին Թուրքիայի նախագահը նշել է, որ Մոսկվայի ու Անկարայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արեւելքի վրա։ «Մեր ուսերին շատ ծանր աշխատանք է ընկած, շատ մեծ պատասխանատվություն։ Եւ ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք մենք անում ենք միասին, կփոխեն տարածաշրջանի պատմությունը»,-ասել է Էրդողանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է