Բրիտանիան հրաժարվել է 100 մլրդ եվրո վճարել ԵՄ–ից դուրս գալու համար
Մեծ Բրիտանիան 100 մլրդ եվրո չի վճարի «Brexit»–ի համար։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ–ից թագավորության դուրս գալու հարցով նախարար Դևիդ Դևիսը։
«Մենք պետք է մանրակրկիտ կերպով քննարկենք՝ որոնք են մեր իրավունքներն ու պարտականությունները»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ բրիտանական կառավարությունը դեռևս Բրյուսելից տեղեկատվություն չի ստացել այն մասին, թե հատկապես ինչ գումար պիտի վճարի ԵՄ–ից դուրս գալու համար։
Ավելի վաղ «The Financial Times»–ը գրել էր, որ Գերմանիան ու Ֆրանսիան են պարտադրում 100 մլրդ եվրո վճարել։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Քլոդ Յունքերը Լոնդոնից պահանջում է 50 մլրդ ֆունտ ստեռլինգ վճարել, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն էլ՝ 60 մլրդ՝ Բրիտանիայի ստանձնած երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններից ելնելով։
Մինչդեռ Մեծ Բրիտանիան ի վիճակի է վճարել ոչ ավելի, քան 3 մլրդ։
7or.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է