Կարեւոր զրույց Սիրիայի վերաբերյալ
ՌԴ եւ ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը բավականին կառուցողական էր: Նման գնահատական են տվել Սպիտակ տանը նրանց հեռախոսազրույցին: ԱՄՆ-ում երկու գերտերությունների առաջնորդների հեռախոսազրույցը դարձել էր օրվա ամենասպասելի իրադարձությունը:
Ռուսական կողմը հեռախոսազրույցը գործնական եւ կառուցողական է անվանել, ԱՄՆ վարչակազմում այն նույնպես ստացված են համարել:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության եկան այն հարցում, որ սիրիացի ժողովրդի տառապանքները հեռուն են գնացել եւ կողմերը պետք է անեն ամեն հնարավորը բռնությունը դադարեցնելու համար: Զրույցը կառուցողական էր, այն ներառում էր անվտանգության գոտիների քննարկում, երկարատեւ խաղաղության հաստատում՝ հումանիտար եւ այլ պատճառներով», - նշել են Սպիտակ տանը:
Նախագահները շեշտադրել են ահաբեկչության դեմ համատեղ ջանքերի կոորդինացման անհրաժեշտությունը ոչ միայն Սիրիայում, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքում, հայտնում են Կրեմլում: Ինչ վերաբերվում է իրավիճակին Սիրիայում, ապա ԱՄՆ ներկայացուցիչը կմեկնի Աստանա մասնակցելու սիրիական հարցին վերաբերող բանակցություններին մայիսի 3-4:
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է