Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ
Հայաստան

Այսպիսին պետք է լինի ՀՀ իշխանությունների ուղերձը մամուլի ազատության օրվա կապակցությամբ

Կարծում ենք, որ ՀՀ իշխանությունների ուղերձը մամուլի ազատության օրվա կապակցությամբ հենց այսպիսին պետք է լիներ: Այսպես ավելի ազնիվ եւ արդար կլիներ.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Ազատությունն ու մշակույթն այն երեւույթներն են, որոնք անհնար է չափել եւ որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր պետության ու հասարակության համար, բայց ոչ Հայաստանի եւ հայ ժողովրդի, մեր հասարակության համար: Լրատվական դաշտում ազատությունն ու մշակույթը գոյություն ունեն ոչ թե զուգահեռ, այլ միախառնված վիճակում, բայց դա քաղաքակիրթ աշխարհում, իսկ մեզ մոտ լրատվական դաշտում ազատությունը խիստ անընդունելի է, իսկ անկախ մամուլը մեր պետության թշնամին է: Պատահական չէ, որ մենք ամեն ինչ արել ենք, որ Հայաստանում մամուլը ոչ ազատ, ոչ էլ անկախ լինի: Հիշեք Սարի թաղի դեպքերի ժամանակ ինչպես մի լավ ջարդ տվեցինք այն լրագրողներին, ովքեր մի պահ, գուցե մի քանի տասնորդական վայրկյան մոռացել էին, որ Հայաստանում անկախ լրատվամիջոց, ազատ լրատվամիջոց չի կարող լինել: Միեւնույն ժամանակ, ազատ խոսքը զենքով ու բռնությամբ ճնշելը նույնչափ ընդունելի ու թույլատրելի է, որչափ թշնամու դիրքերի ճնշումը: 

Ավելի քան քառորդ դար ձեր՝ լրագրողներիդ ստեղծագործական միտքն ու խոսքը կարող էին ազատ լինել պարտադրանքից, բայց մեր երկրում մեզ նման շռայլություն չենք կարող թույլ տալ: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր մամուլը վերածվի մուտիլովկաների դաշտի, ստի տարածման հարթակի: Որքան լկտի լինի սուտը, այնքան այն ավելի լավ կտարածվի: Իսկ սուտը մեզ պետք է, անհրաժեշտ օդի եւ ջրի նման: Նման իշխանությունների հենքը սուտն ու կեղծիքն է, հետեւաբար նաեւ ստի վրա հենված մամուլը: Հենց այսպիսի մթնոլորտում էլ ծնվում է այն լրատվությունը, որն աջակցում ու ծառայում է հիվանդ հասարակությանը եւ պսեվդոքաղաքական դաշտին, ուժեղ իշխանությանը եւ աղքատ ու կաշառվող ընտրազանգվածին: 

Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի գործիք լինի այս կամ այն գործչին պախարակելու, նրա վրա ճնշում գործադրելու համար: Մենք հիանում ենք այն լրատվական դաշտով, որը ստեղծել ենք: Դիտեք հայկական հեռուստաալիքները, եւ ձեր միտքը ավելի կբթանա եւ այլեւս չեք մտածի ոչ խնդիրների, ոչ էլ ծանր սոցիալական վիճակի մասին: Կարդացեք մամուլը, եթե դեռ կարողանում եք կարդալ եւ կսուզվեք մուտիլովկաների անսահման տարածքում:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ հավաստիացնում ենք, որ ամեն ինչ կանենք, որ մի երկու դուրսպրծուկ ազատ մամուլի մնացուկները արմատախիլ լինեն մեր միջից»:

Top-News.am