Մարին Լը Պենը ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը խոստացել է, որ ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը։
Լը Պենը հույս ունի, որ երկու տարի հետո ֆրանսիացիները կկարողանան իրենց գրպաններում պահել ազգային արժույթ, հայտնում է Reuters–ը։
Նա նկատել է, որ «ազգային արժույթը» ավելի լավ կպաշտպանի ֆրանսիացիների խնայողությունները։ Լը Պենի կարծիքով ֆրանսիական իսթեբլիշմենթն ուզում է ընտրողներին վախեցնել՝ ասելով, որ իրավիճակը այլ կերպ կդասավորվի։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ապրիլի 23-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է