Բրիջիտ Բարդոն կոչ է արել քվեարկել Մակրոնի դեմ
Հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի ու կենդանիների պաշտպան Բրիջիտ Բարդոն Ֆրանսիայի ընտրողներին կոչ է արելնախագահական ընտրությունների երկրորդ փուլին չքվեարկել «Առաջ» շարժման ղեկավար, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին։
«Եթե Մակրոնը ընտրվի՝ կենդանիները կոչնչանան»,-այսպես է նա վերնագրել իր բաց նամակը, որը հրապարակել է Twitter ցանցում։
Բարդոն համարում է, որ «կենդանիների մասին Մակրոնի ծրագիրը սկանդալային է, սպանիչ ու հուսահատեցնում է ՝ զրկելով որեւէ ոլորտում բարելավման հույսից»։
«Այն քամահրանքը, որը նա արտահայտում է կենդանիների տառապանքների նկատմամբ, նշանակում է, որ նա բոլորովին կարեկցանք չունի, ինչը հաստատում է նրա երկաթյա հայացքի սառնությունը»,- գրում է Բորդոն։
Իր նամակի վերջում Բարդոն կոչ է անում բոլոր նրանց, ովքեր սիրում ու հարգում են կենդանիներին, չքվեարկել Մակրոնի օգտին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցնելու է մայիսի 7-ին, դրան մասնակցելու են Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է